Տարածաշրջան07:29, 21 Հունվար 2014
Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը վճռական են տրանս-անատոլիական խողովակաշարի կառուցման հարցում

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով պաշտոնական այցով Թուրքիայում
է գտնվում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Թուրքիայի նախագահական նստավայրում ի
պատիվ Վրաստանի նախագահի ընթրիք է մատուցվել,
որի ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահը Աբդուլլահ Գյուլը: Վերջինս կարևորել է, որ Մարգվելաշվիլին իր առաջին արտասահմանյան այցը հենց Թուրքիա է կատարել: Գյուլը, մեջբերելով թուրքական ասացվածքը,
թե միասնությունը ուժ է ծնում, համոզմունք է հայտնել, որ երկու երկրները դա ցույց են տվել ամուր համագործակցությամբ
թե՛ «Սևծովյան տնտեսական համագրոծակցություն» կազմակերպության շրջանակներում, թե՛ տարածաշրջանային այլ նախագծերում:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Միլլիյեթ»
թերթը գրում է, որ նախագահ Գյուլը խոսել է նաև համատեղ իրականացվող նախագծերի
մասին: Գյուլն ընդգծել է, որ այս տարի ցանկանում են ավարտին հասցնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը: Ըստ Գյուլի՝ Թուրքիան,
Վրաստանը և Ադրբեջանը վճռական են
տրամադրված «Տրանս-անատոլիական խողովակաշար» (TANAP) նախագիծը կյանքի կոչելու
հարցում:
Գյուլը հավելել է, որ այդ նախագծերը Հարավային Կովկասը կկապեն աշխարհին և կամրապնդեն
տարածաշրջանի կայունությունն ու բարօրությունը:
Տեղեկացնենք, որ թուրքական լրատվական կայքերը Վրաստանի հետ հարաբերությունների սերտացման և զարգացման Անկարայի քայլը դիտարկում են Հայոց ցեղասպանության համատեքստում: Այն համարում են «1915-ի հոգեբանական պատերազմում» Անակարայի առաջին քայլն՝ ուղղված 2015-ին հայերի կողմից ծրագրված հակաթուրքական լայն արշավներին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։
Իլհամ Ալիևի դուստրերը հոլդինգի գործընկերների թվում են ու ձեռք են բերել հյուրանոցի 50% բաժնեմասը։
Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։
Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |