• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն09:39, 21 Հունվար 2014

Թուրքերը ևս մեկ դատ են շահել Հայոց ցեղասպանության թեմայով

Թուրքերը ևս մեկ դատ են շահել Հայոց ցեղասպանության թեմայով

Թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցները հեղեղված են լրատվությամբ այն մասին, որ ֆրանսաբնակ թրքուհի Սըրմա Օրանը շահել է հայկական սփյուռքի անվանի դեմքերից մեկի` Ֆրանս-Արմենի ամսագրի տնօրեն, ապա նաև հրատարակչության տնօրեն Լորան Լեյլեքյանի դեմ ներկայացրած դատական հայցը:

Բանն այն է, որ 2008-ին, երբ «Ֆրանսիայի կանաչների կուսակցության» անդամ Սըրմա Օրանը պետք է ընդգրկվեր ՏԻՄ ընտրությունների համար առաջադրվող թեկնածուների ցուցակում, նրա դեմ պայման է դրվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն Օրանն անհամաձայնություն է հայտնել և հրաժարվել թեկնածություն առաջադրելուց:

Այդ ժամանակ Լեյլեքյանը հրապարակել է Սըրմա Օրանի արարքը խստորեն դատապարտող մի հոդված, որտեղ նրան անվանել էր Անկարայի ժխտողական քաղաքականության խոսնակ: Իր հասցեին այդ և այլ գնահատականներ հնչեցնելու համար Օրանը դիմում է դատարան և պահանջում պատասխանատվության ենթարկել Լեյլեքյանին: Առաջին ատյանի, իսկ բողոքարկումից հետո նաև վերաքննիչ դատարանները բավարարել են Օրանի հայցը և Լեյլեքյանին պարտավորեցրել վճարել 4.500 եվրո տուգանք: Իսկ եթե 5 տարվա ընթացքում նա նորից գործի նույն հանցանքը, ապա կազատազրկվի:

Նշենք, որ Ֆրանսիայում բնակվող այդ թրքուհին դուստրն է թուրք այլախոհ մտավորական Բասքըն Օրանի, ով 2008-ին նախաձեռնել էր հայերից ներողություն խնդրելու արշավը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ` 2013-ի դեկտմեբերի 17-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել էր Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության»  ղեկավար, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ գործունեություն ծավալող Դողու Փերինչեքի հայցը` ընդդեմ Շվեյցարիայի: Փերինչեքը Շվեյցարիայում 2005թ. կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ Հայոց ցեղասպանությունը որակել էր «միջազգային սուտ»: Այդ հայտարարության համար շվեյցարական դատարանը նրան մեղավոր էր ճանաչել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}