Տարածաշրջան11:46, 20 Հունվար 2014
Օջալանը թուրքական իշխանությունների առաջ ժամկետ է դրել

Քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով ցմահ դատապարտյալ է Թուրքիային պատկանող Իմրալը կղզու բանտում, քրդական հարցի լուծման գործըթնացում քայլ կատարելու համար Անկարային ժամանակ է տվել մինչև ընտրությունների ավարտը:
Նշենք, որ մարտի 30-ին Թուրքիայում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ:
Այդ մասին, ըստ թուրքական «Միլլիյեթ» օրաթերթի, հայտնել է «Kongra-Gel» (Ժողովրդական կոնգրեսի) նախագահ եվրոպաբնակ Ռեզմի Քարթալը, ով նախկինում եղել «Դեմոկրատական կուսակցության» պատգամավոր: Վերջինս նաև անդրադարձել է հյուսիսիրաքյան քրդական ինքնավարության գործունեությանը:
Քարթալը մասնավորապես ընդգծել է. «Մենք, իհարկե, ցանկանում ենք, որ ինքնավար Քուրդիստանը զարգացնի իր առևտրային հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց մենք չենք ուզում, որ իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունը գործիք դառնա Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում» կուսացկության ձեռքին»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։
Իլհամ Ալիևի դուստրերը հոլդինգի գործընկերների թվում են ու ձեռք են բերել հյուրանոցի 50% բաժնեմասը։
Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։
Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |