Ցեղասպանություն08:37, 17 Հունվար 2014
Սև PR անմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդների նկատմամբ

Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվելու պաշտոնականազդանշանը տրվել է։ Դիւանագիտական ներկայացուցիչների ընդհանուր հաւաքի առիթով թե՜նախագահ Գյուլի եւ թէ՜ վարչապետ Էրդողանի ցուցմունք-ուղերձները շատ համահունչ են իրար եւհամարյ՜ա միեւնույն բովանդակությունն ունեն:
Այսպես. նշելով, որ շուտով լրանում է առաջին համաշխարհային պատերազմի 100 ամյակը, ևհավանականություն կա, որ Թուրքիան միջազգային օրակարգ կգա բացասական լույսի ներքո, Գյուլըկարևորել է համապատասխան աշխատանքների կատարումը: Նա, մասնավորապես, հանձնարարել էանել ամեն հնարավորը, որպեսզի թուրքական պետությունը կրկին աշխարհի աչքին փայլի և երևադրական լույսի ներքո:
Մինչ վարչապետը, իրեն հատուկ ոճով եւ տոնայնությամբ միեւնույն ուղերձն է փոխանցել։ Նա խոսել էՀայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Հայկական սփյուռքի նախաձեռնություններիմասին: Թուրքական «Դունյա բուլթենի» լրատվականի կայքի փոխանցմամբ` էրդողանը նշել է, թեՀայկական սփյուռքը պատրաստվում է 1915 թվականը միակողմանի ներկայացնել և վերածելքաղաքական արշավի: «Այդ սև քարոզչության առաջ մենք ամուր կանգնելու ենք»,- ասել է Էրդողանը:
Ըստ նրա` Թուրքիայում փորձեր եղել են սրբագրել պատմությունը, այլ կերպ ներկայացնել, սակայնթուրք ժողովուրդը սուտ պատմության մոլորության մեջ չի ընկել։
Եթե նախագահն ու վարչապետը ուղղակի հարյուրամյակն ակնարկելով հանձնարարություններ ենփոխանցում Թուրքիայի արտաքին գերատեսչության պաշտոնյաներին, ապա այդ ոլորտը ղեկավարողարտգործնախարարը տարբեր ոճ եւ մարտավարություն է որդեգրել։ Երեւանի Սեւծովյանհամաժողովից ի վեր նա շարունակում է կենտրոնանալ հայ-թուրքական հարաբերություններիվերաձեռնարկման հնարավոր ուղիների վրա, չմոռանալով իհարկե Բաքվի բաժինը։ Դաւութօղլուն իրաճպարարական ասելաձեւերում չի մոռանում նաեւ Սփյուռքը ` թուրքական Սփյուռքի նշանաւորտեսությունը տարբեր առիթներով կրկնելով։
Թուրքական ներիշխանական դերերի բաշխման պատկերը մոտաւորապես հետեւյալն է պարզում. մինչԳյուլ-Էրդողանը Հայոց ցեղասպանության հարյուրամյակը վերածում են Թուրքիայի դիմագիծըմիջազգային հարթության վրա պայծառացնելու առիթի, թուրք արտգործնախարարը «թուրքականՍփյուռքի» տեսության գործնականացման բեմագրություններ է սեւագրում։ Պարզ էտրամաբանությունը։ Այսօրվա Հայկական սփյուռքը շառաւիղն է Օսմանյան կայսրության նախկինքաղաքացի հայերի. ուրեմն նրանք «անմարդկայնորեն տեղահանվածներ» ժառանգորդներն են, որոնցիրաւունք է տրվում վերդառանալու իրենց երկիրը։ Աւելին. ոչ միայն վերադառնալու, այլվերատիրանալու իրենց ունեցվածքներին, կալվածքներին, կամ հատուցում ստանալու այդ բոլորիդիմաց։ Բնականաբար, անմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդները առաջին հերթին պետքէ վերականգնեն իրենց քաղաքացիությունը եւ վերջին հերթին իրաւականորեն հաստատեն, թե իրենցիրաւունքները լրիւ ստացել են, այս դեպքում իրենց անմարդկայնորեն տեղահանածներիժառանգորդներից։
Էրդողանի համոզմամբ Թուրքիայի դեմ սեւ PR իրականացնողները Դաւութօղլուի բանաձեւումովանմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդներն են, որոնք հրաւիրում է իր պաշտոնյան։
Երկու այս մոտեցումների արանքներում, թվում է թե Անկարան պիտի շարունակի իրականցնել սեւ PR անմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդների նկատմամբ։ Իսկ սա Գյուլ-Էրդողան-Դաւութօղլուի եռյակի համոզմամբ պիտի պայծառացնի Թուրքիայի դիմագիծը միջազգային հարթության վրա։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
Ազդակ թերթի խմբագիր
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |