Տարածաշրջան16:46, 17 Հունվար 2014
Թուրքական 7 կազմակերպություններ «Մեծ կաշառքի» և «Զուգահեռ պետության» մասին ընդհանուր հայտարարություն են արել

Թուրքիայի
հասարակության տարբեր շերտերը ներառող 7 կազմակերպություններ դեկտեմբերի 17-ից սկսված զարգացումների վերաբերյալ ընդհանուր հայտարարություն են տարածել: Դրանում անդրադարձ է կատարվում
թուրքական ոստիկանության կողմից իրականցված «Մեծ կաշառք» օպերացիային և քուրդ
գործչի արած հայտարարությանը, որում վերջինս «Զուգահեռ պետություններ» արտահայտության ներքո նկատի էր ունեցել Թուրքիայում հայկական, հունական
և հրեական լոբբիները: Հայտարարության տակ ստորագրել են Թուրքիայի առևտրային պալատների և բորսաների
միությունը, Թուրքիայի գյուղատնտեսական պալատների միությունը, Թուրքիայի բանվորական արհմիությունների միավորումը, Թուրքիայի գործատուների արհմիությունների միավորումը, Իրավական արհմիությունների միավորումը, Ծառայողների արհմիությունների միավորումը և Թուրքիայի
արհեստագործական միավորումը:
Ընդհանուր հայտարարությամբ կազմակերպությունները իրենց մտահոգությունն
են արտահայտել վերոնշյալ իրադարձությունների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք թուրք
հասարակությանը տարբեր շերտերի բաժանելու միտում ունեն:
Հայտարարության մեջ միասնականության կոչ է արվել,կարողանալու
համար հաղթահարել այն ցնցումները, որոնք իրենց բնութագրմամբ դուր են գալիս Թուրքիայի
տնտեսական առաջնթացից անհանգստացող ուժերին: Այդքանով հանդերձ նրանք ցանկություն են
հայտնում, որ և «Մեծ կաշառքի» և «Զուգահեռ պետության»-ը անկողմնակալ հետաքննության
ենթարկվեն:
Նշվում է նաև, որ Թուրքիան այս պահին նոր սահմանադրության կարիք
ունի, որն էլ պիտի օգնի խուսափել այսպիսի ցնցումներից: Ըստ նրանց այդ սահմանադրությունը
պետք է հիմնված լինի միջազհային իրավունքի հիմքերի վրա և հեշտացնի ԵՄ նորմերի կյանքի
կոչումն ու միաժամանակ ընդունելի լինի հասարակության բոլոր շերտերի կողմից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։
Իլհամ Ալիևի դուստրերը հոլդինգի գործընկերների թվում են ու ձեռք են բերել հյուրանոցի 50% բաժնեմասը։
Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։
Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |