Տարածաշրջան08:33, 17 Հունվար 2014
Թուրք պրոֆեսորի կարծիքով գյուլենական շարժումը Թուրքիայի համար մեծ սպառնալիք է

Մարմարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր Օսման Ջանը Թուրքիայի
կոռուպցիոն սկանդալի և ներիշխանական ճգնաժամի մասին իր տեսակետն է հայտնել:
Բրիտանական «Financial Times» պարբերականում տեղ գտած նրա հոդվածում նշվում է, որ
Թուրքիան ճգնաժամի մեջ է հայտնվել դատարանի կայացրած որոշ վճիռների պատճառով ու
այդ ճգնաժամն էլ կորոշի ժողովրդավարության ճակատագիրը երկրում:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամ Օսման Ջանը համոզմունք է հայտնել, որ գյուլենական ուժերին հարող դատախազները ցանկանում են կոռոպցիայի դեմ պայքարի տպավորություն թողնել, բայց իրականում թիրախ են դարձրել «ԱԶԿ»-ին ու կառավարությանը:
Օսման Ջանիի բնորոշմամբ` գյուլենական շարժումը հակաաշխարհիկ բնույթ ունի և հիմնված է պահպանողական, ազգայնական հողի վրա:
«Այդ շարժման նպատակն է պետությունը ներսից նվաճել և ստեղծել գերիշխանություն»,- կարծիք է հայտնում ԱԶԿ-ական իրավաբանը: Իր տեսանկյունից վերլուծելով Թուրքիայում կատարվող վերադասավորումները` պրոֆեսոր Ջանը գրում է. «Բանակի գերիշխանության վրա հենված համակարգի դեմ պայքարի ժամանակ գյուլենականներն աջակցություն ցույց տվեցին «ԱԶԿ»-ին» և շահեցին վերջինիս վստահությունը: Բայց պայքարի վերջում գյուլենականները լցրեցին զինվորականներից հետո մնացած դատարկ տեղը: Ցավոք, կառավարությունը հաջողության չհասավ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու հարցում: Թուրքիայի համար այսօր մեծ սպառնալիք են ստեղծում կրոնական խաղաթուղթը ձեռքներին պահած գյուլենականները»:
Նշենք, որ գյուլենական կոչվող իսլամական վերոնշյալ շարժումը (համայնք) գլխավորում է ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը: Շարժումն ունի հարյուրավոր դպրոցներ աշխարհի բազմաթիվ մահմեդական երկրներում: Այդ դպրոցները հանդիսանում են ինչպես համայնքի գաղափարների տարածման հիմնական օջախը, այնպես էլ վերջինիս եկամուտների ապահովման աղբյուրը:
Գյուլենականները համարվել են Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսութուն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Կարծիք կա, որ Գյուլենը մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության և ուժային կառույցների վրա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իլհամ Ալիևի դուստրերը հոլդինգի գործընկերների թվում են ու ձեռք են բերել հյուրանոցի 50% բաժնեմասը։
Նախագահները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։
Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։
Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:
Նիստի օրակարգում ընդգրկված է PKK-ի զինաթափման գործընթացի հետագա քայլերի և Ազգային ժողովում սպասվող օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |