Քաղաքական13:50, 16 Հունվար 2014
Թուրքիան 2015-ին ընդառաջ կատարելու է հետևյալ քայլերը

Միջազգային ասպարեզում Թուրքիայի կառավարության ու արտգործնախարարության կողմից իրականացվելիք լոբբիստական գործունեությունը, դիվանագիտական և տնտեսական դիմակայությունը նպատակ ունի պատնեշել հայկական սփյուռքի գործողությունները: Այս մասին գրում է Թուրքական «Հաբեր 7» էլեկտրոնային լրատվականը:
Հիշեցնենք, որ երեկ թուրք դեսպանների հետ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Էրդողանն անդրադարձել էր 2015-ին: Ըստ Էրդողանի՝ հայկական սփյուռքը ցանկանալու է 1915 թվականի դեպքերը տեղափոխել քաղաքական դաշտ, ինչն իրենք չպետք է թույլ տան:
Նույն լրատվականի հաղորդմամբ՝ Էրդողանի խոսակցությունից հետո պարզ են դարձել մի շարք քայլեր, որոնք կատարվելու են կառավարության կողմից: Ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստությունները ներառում են բազմաթիվ կոնֆերանսներ, սիմպոզյումներ, գրքերի հրատարակումների և վավերագրական նյութերի հետ կապված աշխատանքներ: Աշխարհի բոլոր երկրներում հասարակական կարծիքի վրա ազդող տարբեր տեսակի միջոցառումներ են կազմակերպվելու:
Մշակվող ռազմավարության շրջանակներում Թուրքիայի պատմագիտական ընկերությունը աշխատում է «Թուրք-հայկական հարաբերությունների ժողովածու»-ի վրա, որը նախատեսվում է ավարտել մինչև 2015 թվականը:
Հաղորդվում է նաև, որ 2014 թվականի ընթացքում կգումարվեն 14 տարբեր ժողովներ, որոնց նպատակը կլինի ծանոթացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական պաշտոնական թեզերին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |