Քաղաքական08:13, 13 Հունվար 2014
Թուրքիայում իրականացված առաջին սոցհարցումը կոռուպցիոն սկադնալից հետո

2013-ի դեկտմբերին Թուրքիայում
ծագած կոռուպցիոն սկանդալը նոր խմորումներ առաջ բերեց երկրի քաղաքական ու հանրային
կյանքում: Դա առիթ հանդիսացավ, որպեսզի «GENAR» հետազոտական կազմակերպությունը
հանրային կարծիքի ուսումնասիրության աշխատանքներ իրականացնի: Ըստ թուրքական
«Հաբերլեր» լրատվականի` Թուրքիայի 30 խոշոր քաղաքներում անցկացված սոցհարցմանը
մասնակցել է 3.181 քաղաքացի:
«Եթե ընդդիմադիր «ժողովրդահանրապետական կուսակցություն»-ը և գյուլենական համայնքը դաշինք կազմեն, կքվեարկե՞ք այդ դաշինքի օգտին» հարցին քաղաքացիների 94.3 տոկոսը բացասական պատասխան է տվել: Սա ցույց է տալիս, որ ընդդիմադիր զանգվածի ճնշող մեծամասնությունը մտադիր չէ իր քվեն տալ Էրդողանի վարչակազմի հետ հակամարտության մեջ մտած իսլամական շարժմամբ հայտնի գյուլենական համայնքին:
Հարցման ենթարկվածների 47.5 տոկոսը Թուրքիայի ամենախարիզմատիկ առաջնորդ է համարել ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ընդդիմության առաջնորդ, «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի մասին նման կարծիքի է 14.2 տոկոսը: Երրորդ տեղում (10.1 %) «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին է, չորրորդում` (5.2 %) քրդական «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Թուրքիայում մարտի 30-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սոցհարցման մասնակից քաղաքացիների 48.8 տոկոսը նշել է, որ իր ձայնը տալու է Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուներին, իսկ 28 տոկոսը նախապատվությունը տվել է ընդդիմադիր ժողովրդահանրապետական թեկնածուներին: Ըստ հարցման արդյունքների` երրորդ, չորրորդ և հինգերորդ տեղերը 13%, 6.5 % և 1.4% ցուցանիշներով համապատասխանաբար զբաղեցրել են «Ազգայնական շարժում», «Խաղաղություն և ժողովրդավարություն» և «Բարօրություն» կուսակցությունները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |