• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:01, 10 Հունվար 2014

Խոլորձի մանուշակագույն տեսակը ստացել է Էրդողանի ու նրա կնոջ անունը (տեսանյութ)

Խոլորձի մանուշակագույն տեսակը ստացել է Էրդողանի ու նրա կնոջ անունը (տեսանյութ)

Հեռավոր արևելյան աշխատանքային ուղևորության շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Սինգապուր, հանդիպում ունեցել օրենսդիր մարմնի ղեկավարության հետ: Այնուհետև Թուրքիայի վարչապետին և նրա տիկնոջը` Էմինե Էրդողանին, առաջարկվել է զբոսանքի դուրս գալ Սինգապուրի նշանավոր բուսաբանական այգում:

Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը տեղեկացնում է, որ, ի պատիվ Թուրքիայից ժամանած զույգի, խոլորձի (օրխիդեա) ենթատեսակներից մեկին` մանուշակագույն ծաղկատեսակին, տրվել է Թայիփ-Էմինե Էրդողան անունը: Նախկինում նման պատվի արժանացել են  Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը և Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելան:

Նշենք, որ Վանդա Միսս Ջոակիմ անունը կրող խոլորձի տեսակը, որը հայտնի է նաև որպես «Սինգապուրյան խոլորձ»  և հանդիսանում է այդ երկրի ազգային խորհրդանիշը, իր անունը ստացել է` ի պատիվ Սինգապուրում բնակվող հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով հայտնաբերել է այդ ծաղկատեսակը: Աշխեն Հովակիմյան ծնվել է 1854թ. ապրիլի 7-ին Սինգապուրում Բարսեղ և Ուրելիա Ջոակիմների (Հովակիմյան) ընտանիքում:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}