Քաղաքական13:00, 10 Հունվար 2014
Գերմանացի փորձագետ. «Էրդողանն ամեն տեղ իր դեմ լարված ծուղակներ է տեսնում»

Վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող կոռուպցիոն սկանդալն ու նորանոր
զարգացումները հայտնվել են գերմանական մամուլի ուշադրության տակ: Ըստ թուրքական
«Հաբերլեր» լրատվական կայքի` բազմաթիվ հրապարակումներ են լինում Էրդողանի
վարչակազմի իշխանական այդ ճգնաժամի մասին:
Գերմանացի վերլուծաբանները նշում են, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հզորացնել գործադիր իշխանության ազդեցությունը դատաիրավական համակարգի վրա, ինչը բնականաբար բացասաբար է ընդունվում ժողովրդավարական Արևմուտքի կողմից, քանի որ դա հարվածի տակ է դնում դատական մարմնի անկախությունը: Մինչդեռ Էրդողանը ցանկանում է օրենքով ամրագրել և կառավարության հսկողություն սահմանել դատավորների ու դատախազների վրա:
«Westfalen-Blatt» պարբերականն էլ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Էրդողանն ամեն տեղ իր դեմ լարված ծուղակներ է տեսնում: Այդ մոլորության մեջ լինելու պատճառով էլ մասնատում է ոստիկանական ու դատական համակարգերը:
«Թուրքական կառավարության համար վատը ոչ թե այն է, որ
կառավարության ներսում կաշառակերություն կա, այլ այն, որ դա բացահայտվել է»,-
գրում է թերթը: Հոդվածագիրը նշում է, որ առաջատար արդյունաբերություն ունեցող քսանյակի
մեջ գտնվող Թուրքիան, որը նպատակադրվել է անդամակցել Եվրամիությանը և տարածաշրջանի
համար դառնալ օրինակելի պետություն, չպետք նման վարք թույլ տա իրեն: Էրդողանի
գործողություններն ավելի են հեռացնում Թուրքիային Եվրամիությունից: Ըստ
պարբերականի` Հայոց ցեղասպանության, Կիպրոսի հարցի, մարդու իրավունքների
ոտնահարման խնդիրներից բացի նոր խոչընդոտ է ավելանում Անկարայի եվրաինտեգրման
ճանապարհին, դա թուրքական կառավարության հակադեմոկրատական գործողություններն են:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |