• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:19, 28 Դեկտեմբեր 2013

Ֆրանսիայի հայերը բողոքի ակցիաներ կանցկացնեն Օլանդի Թուրքիա կատարելիք այցի դեմ

Ֆրանսիայի հայերը բողոքի ակցիաներ կանցկացնեն Օլանդի Թուրքիա կատարելիք այցի դեմ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները բողոքի ակցիաներ կկազմակերպեն Ֆրանսիայի նախագահ  Ֆրանսուա Օլանդի հունվար 27-ին Թուրքիա կատարելիք այցի դեմ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» թերթը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել՝  կոչ անելով Ֆրանսիայի հայերին  մասնակցել բողոքի ակցիաներին, որոնք ողղված են Օլանդի Թուրքիա այցի և Թուրքիայի ԵՄ  անդամակցության դեմ:

Նշվում է, որ այս այցը նախագահի մակարդակով առաջինն է լինելու 20 տարվա  ընդմիջումից հետո:

Բողոքի ակցիաներ տեղի կունենան հունվարի 25-ին Լիոնում, Մարսելում, ինչպես  նաև հունվարի 26-ին՝ Փարիզում և Մոնպելյեում: Ցուցարարները կոչ կանեն Օլանդին նախագահական ընտրությունների ժամանակ տված խոստումը կյանքի կոչել՝ ընդունելով  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։:

Թուրքական թերթը հայտնում է նաև, որ դեկտեմբերի 16-ին Օլանդը ընդունել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ղեկավարներին, որոնց հայտնել էր, որ մայիս ամսին կհայտարարի Հայոց ցեղասպանության  ժխտումը քրեականացնող  օրենքի մասին:  Ո՛չ Ելիսեյան պալատը, ո՛չ էլ Ֆրանսիայի արտգործնախարարությունն այդ տեղեկությունը չեն հերքել, իսկ դիվանագիտական աղբյուրները հրաժարվել են այն մեկնաբանել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}