Քաղաքական12:29, 23 Դեկտեմբեր 2013
Արևմտյան մամուլն անդրադարձել է Էրդողանի բառապաշարին

Միջազգային մամուլում լայն արձագանք է ստացել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանի այն արտահայտությունը, որը նա արել էր իր ղեկավարած կառավարությանն
հասցեագրվող ապօրինությունների ու կոռուպցիայի մեղադրանքների կապակցությամբ:
Էրդողանն ասել էր «Մենք կկոտրենք այդ ձեռքերը»:
Financial Times
«Վարչապետը
կանգնել իրենց որդիների պատճառով կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված նախարարների
կողքին» վերնագրով անդրադարձում նշում է, որ Էրդողանը կանգնել է իր նախարարների
թիկունքին և համարում է, որ որոշ ուժեր նպատակ ունեն որոգայթ լարել նախարարների
դեմ ու սևացնել նրանց համբավը: Էրդողանը դրա պատասխանատվությունը վերագրում է
արտաքին ուժերին:
Daily Mail
«Էրդողանն իշխանություններին կացնահարել
շարունակողների ձեռքերը կոտրելու խոստում տվեց» վերնագրով հոդվածում նշվում է, որ
ձեռքեր կոտրելու մասին Էրդողանի խոսքերը հազարավոր մարդականց բողոքի ալիք են
բարձրացրել փողոցներում և հասունացնում են կառավարության հրաժարականի պահանջը:
Պարբերականի դիտարկմամբ`հակակոռուպցիոն խոշոր օպերացիան հիմնովին ցնցել է
Թուրքիայի քաղաքական կարգը:
Wall Street Journal
Ընդգծում է այն հանգամանքը, որ Էրդողանը
կոռուպցիան սկանդալների մեջ տեսնում է արտաքին ուժերի մեղավորությունը: Բառացիորեն
նշվում է, որ սկանդալի ւ հայտ գալուց անմիջապես հետո հարձակման թիրախ է դարձրել
արևմտյան դաշնակիցներին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում ոստիկանության կողմից իրականացված հակակոռուպցիոն խոշոր օպերացիայի ժամանակ ձերբակալվել էին նախարարների ու գործարարների որդիներ: Ավելի քան 5 տասնյակ ձերբակալվածների թվում էին եղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի, Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չազլայանի ու քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |