• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 22:46
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:29, 23 Դեկտեմբեր 2013

Թուրք վերլուծաբան. «Պետք է կանգնել հայ ժողովրդի կողքին, որպեսզի 1.5 մլն զոհերի թիվը չավելանա»

Թուրք վերլուծաբան. «Պետք է կանգնել հայ ժողովրդի կողքին, որպեսզի 1.5 մլն զոհերի թիվը չավելանա»

«Հայրենիքի մշակույթի, լեզվի, պատմության, ազատության համար պայքարի գործում կարևոր ներդրում ունեցած մտավորական, գրող և ակտիվիստ Սևան Նիշանյանին կաշառակերության սկանդալի հետ միաժամանակ  առանց աղմուկի ուղարկում են ճաղերի ետև»,-գրում է սյունակագիր Սաիթ Չեթինօղլուն:

Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքում հրապարակված իր հոդվածում նա նշել է, որ Նիշանյանի դեպքը մի քանի տեսակյունից կարելի է դիտարկել:

1. Խոսքի ազատության տեսանկյունից

Ազատ ձայնն իր գաղափարների պատճառով դատապարտելը ռիսկային է:  Եվ այդ պարագայում ամենալավ տարբերակը մի  հանցանք հարմարեցնելն ու պատժելն է: Վերջին  շրջանում նման մեթոդով դատապարտվել են բազմաթիվ գրողներ, թերթեր, ամսագրեր, հրատարակչություններ: Սևան Նիշանյանի դեպքն օրենքը քաղաքական նպատակների գործիք դարձնելու վառ օրինակ է:

2. Հայերի ունեցվածքի  բռնազավթման տեսանկյունից

Երիտթուրքական ավազակախմբի՝  հայերի ունեցվածքի համակարգված կերպով բռնազավթելու գագաթնակետներից մեկը 1963 թվականին Սահմանադրական դատարանի կողմից հայերի ունեցվածքը պետականացնելու որոշումն էր: Սևանին էլ սեփական գույքի վերանորոգումից հետո վախեցնելով ունեցվածքը փորձեցին բռնազավթել: Սևանն էլ ունեցվածքը Նեսին հիմնադրամին նվիրաբերեց՝ ասելով. «Եթե հայ եմ, ապա առանց պահանջելու պետք է տամ»:  Սակայն նրան  իրեն չպատկանող մեկսենյականոց գյուղական տան պատճառով 4 տարվա բանտարկության դատապարտեցին:

3. Կաշառակերության տեսանկյունից

Մի կողմից աշխարհի աչքի առաջ կայսրության մայրաքաղաք Ստամբուլը քաղաքաշինության նախարարության հետ միասին բետոնապատ տարածքի են վերածել , սակայն դա անող մարդիկ անձեռնամխելի են:  Իսկ մյուս կողմից Շիրինջեում սուղ միջոցնեով ստեղծված դրախտը քննարկումների առարկա է դարձել:  Որտե՞ղ են գյուղական մեկսենյականոց տան պատճառով  4 տարի բանտարկության դատապարտում:

4. Հայկական ծագման տեսանկյունից

Անընդունելի է, երբ թեկուզ մեկ հայ չի ընկճվում: Պետության հզորների աչքի առաջ  Սևանը իսլամի առասպելաբանության դեմ է խոսել: Երբ թերթերում ամեն օր քրիստոնեության դեմ նյութեր են գրում, դա ոչինչ, իսկ ահա իսլամի դեմ երկտող գրելու պատճառով Սևանին դատապարտում են 13.5 ամսվա ազատազրկման: Մինդեռ իրականում պատճառը նրա հայ լինելն է:

5. Հայոց ցեղասպանության 100 ամյակի տեսանկյունից

Պետությունը, որն ամեն կողմից պատրաստվում է 2015 թվականին, պետք է ամենաազդեցիկ մարդկանցից մեկին լռեցներ:

Այս հողերում 20-րդ դարում մեկուկես միլիոն հայ է սպանվել: Հրանտի սպանության ժամանակ 1.500.000+1, զինվորական ծառայության ժամանակ «կատակով» սպանված Սևակ Բալըքչըն 1.500.000+2  են ասում, իսկ Սևանի դատապարտումից հետո  1.500.000+3  են ասում:

Պետք է չլռել և անսասան կանգնել ցեղասպանության 100 ամյակին արդարություն փնտրող հայ ժողովրդի կողքին, որպեսզի «1.500.000+3»-ը չավելանա այլևս:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում համացանցից օգտվում է բնակչության 90.9%-ը
15:32, 27 օգոս
Թուրքիայում համացանցից օգտվում է բնակչության 90.9%-ը

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ ամենից շատ օգտագործվող սոցցանցը Whatsapp-ն է:

Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա
15:12, 27 օգոս
Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

Թուրքիան ընդգրկված չէ աշխարհի զբոսաշրջային տնտեսությունների լավագույն 10-յակում
11:14, 27 օգոս
Թուրքիան ընդգրկված չէ աշխարհի զբոսաշրջային տնտեսությունների լավագույն 10-յակում

Զբոսաշրջության եւ ճանապարհորդության համաշխարհային խորհուրդը (WTTC) հրապարակել է 2024-ի համաշխարհային զբոսաշրջության ոլորտում ամենաբարձր եկամուտներ ունեցող երկրների ցանկը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը
Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը

Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:

Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»
Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»

Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:

Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը կկառուցի թուրքական «Kalyon» հոլդինգը
Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը կկառուցի թուրքական «Kalyon» հոլդինգը

Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։

Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում
Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Ըստ իսրայելական մամուլի՝ Էրդողանը  ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը
Ըստ իսրայելական մամուլի՝ Էրդողանը ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը

Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}