Քաղաքական11:04, 20 Դեկտեմբեր 2013
Independent. Էրդողանի ապագան վտանգի տակ է

Թուրքիայի
վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապագան վտանգի տակ է: Նման դիտարկում է արել
բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականը: Ապագայի վտանգված լինելը
բացատրվում է այն հակամարտությամբ, որ սկիզբ է առել Էրդողանի և նրա նախկին
դաշնակից գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի միջև:
Օրերս Անկարայում և Ստամբուլում իրականացված խոշորամասշտաբ ոստիկանական օպերացիան պարբերականը բնութագրել է որպես «տգեղ ամուսնալուծության առաջին կրակոց»: Կոռուպցիայի ու կաշառակերության բացահայտմանն ուղղված նշյալ օպերացիայի արդյունքում, ի թիվս այլոց, ձերբակալվել էին Թուրքիայի երեք գործող նախարարների որդիները նաև:
Տեսակետ կա, որ դա Գյուլենի պատասխան էր Էրդողանի կառավարությանը` գյուլենական դպրոցները փակելու նախաձեռնության կապակցությամբ: Պարբերականը նկատել է տալիս, որ ընտրություններից առաջ արդեն օրակարգ է գալիս հարց, թե Գյուլեն-Էրդողան բռնկված հակամարտության ժամանակ երկրի մահմեդական մեծամասնությունը որ կողմին կաջակցի:
Փորձագետների կարծիքով, եթե մինչև հիմա ընտրությունների նախաշեմին խոսվում էր Էրդողանի շուրջ 50 տոկոսանոց ընտրազանգվածի մասին, ապա այդ սկանդալից հետո տոկոսային հարաբերությունը կարող է փոխվել ի վնաս Էրդողանի:
«Արդարություն և զարգացում կուսակցության քարոզարշավներն ամբողջովին հենված են շինարարական մեգանախագծերի և առանց դադարի առաջխաղացման հետ: Բայց արդեն պարզվում է, որ նույն կառավարությունը հիմա մեղադրվում է ապօրինության մեջ նույն այդ սեկտորում»,- գրում է աղբյուրը:
Նշենք, որ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած գյուլենական շարժումը հզոր իսլամական շարժում է, որը հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում: Այն համարվել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսութուն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Կարծիք կա, որ Գյուլենը մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության և ուժային կառույցների վրա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |