Քաղաքական07:31, 18 Դեկտեմբեր 2013
Դեդեօղլու. «Եթե Ադրբեջանը բանակցում է Հայաստանի հետ, ինչո՞ւ ուրեմն Թուրքիան չբանակցի»

Եթե հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները հետաքրքրեին միան այդ
երկու երկրներին, ապա հնարավոր է, որ լուծման ընթացքն այսօր ավելիին հասած լիներ:
Նման կարծիք է հայտնել թուրքական ««Սթար գազեթե» կայքի սյունակագիր Բերիլ Դեդեօղլուն:
Վերջինիս համոզմամբ` հարավկովկասյան երեք հանրապետությունների (Հայաստան, Վրաստան,
Ադրբեջան) արտաքին քաղաքականությունները, հիմնած դաշինքները, ստորագրած
պայմանագրերը և մինչևիսկ պետայրերի արտասահմանյան այցերը Ռուսաստանի ուշադրության
տակ են: Այլ կերպ ասած` Ռուսաստանն ինչքան թույլ կտա, այդքան էլ նշյալ երկրները կկարողանան
Արևմուտքի հետ սերտացնել իրենց հարաբերությունները: Իսկ ահա Թուրքիան
հարավկովկասյան այդ երեք պետություններից միշտ առավելագույն նախապատվությունը
ստիպված է տալ Ադրբեջանին, քանի որ, ըստ Դեդեօղլուի, այդ են պահանջում էներգետիկ,
տնտեսական և առևտրային շահերը:
Հոդվածի հեղինակը նշում է, որ այն դեպքում, երբ Ռուսաստանը ցանկանում է տարածաշրջանում «ռեժիմ հիմնել», Իրանն Արևմուտքի հետ երկխոսություն է սկսում, Թուրքիան Իրաքի հետ էներգետիկ պայմանագրեր է փորձում կյանքի կոչել, Սիրիայում ճգնաժամը շարունակվում է, էլ ավելի է կարևոր դառնում Կովկասի վրա ուշադրության կենտրոնացումը:
Դեդեօղլուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում կարևորում է «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության դերը ու հատկապես Թուրքիայի ներկայությունը «ՍԾՏՀ»-ում: Բայցևայնպես գլխավոր գործոնը, ըստ նրա, հասարակությունների հանդես բերած դիրքորոշումներն են:
«Ժողովուրդներն ինչքան աջակցություն ցուցաբերեն, այդքան արգելք կստեղծվի, որ ուրիշները միջամտեն ու փորձեն օգտագործել դրանք հօգուտ իրենց: Քանի որ եթե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը տեղի ունենա, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները որոշող Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի ներկայությամբ արդեն որոշ չափով կսահմանափակվի»,- ընդգծում է հոդվածագիրը` հավելելով, որ եթե Ադրբեջանը բանակցում է Հայաստանի հետ, ինչո՞ւ ուրեմն Թուրքիան չբանակցի Հայաստանի հետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |