• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Օգոստոս, 2025
Ուրբաթ 07:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:16, 18 Դեկտեմբեր 2013

Sabah. Եթե Երևանը ցեղասպանության հարցը պայման չի դնում, ուրեմն երբեք չի ընդունի Թուրքիայի կողմից Ղարաբաղի նախապայմանը

Sabah. Եթե Երևանը ցեղասպանության հարցը պայման չի դնում, ուրեմն երբեք չի ընդունի Թուրքիայի կողմից Ղարաբաղի նախապայմանը

Հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունները, ցյուրիխյան արձանագրությունների սառեցված գործընթացը և չլուծված ղարաբաղյան հիմնախնդիրը դիտարկել է թուրքական «Սաբահ» թերթի` Վաշինգտոնում գտնվող թղթակից, վերլուծաբան Օմեր Թաշփընարը: «Հայաստանի հետ նոր շրջա՞ն» վերտառությամբ հոդվածում Թաշփընարը նախ հիշեցնում է 2009-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների պատմությունը, թե ինչպես առկախվեց դրանց վավերացման գործընթացը: Հիշեցնում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման 2008-ի նախագահական քարոզարշավի ժամանակ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումներ էր տալիս: Նախագահ ընտրվելուց հետո Օբաման պետք է մտածեր մի լուրջ պատճառ, որը հնարավորություն կտար իրեն խուսանավել Ցեղասպանության ճանաչումից: Եվ ահա դա, ըստ թուրք վերլուծաբանի, եղավ հենց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների գործըթնացը: Դրանով Սպիտակ տունն արդեն ապահովեց իր պատճառաբանությունը. Ցեղասպանության ճանաչումով չմիջամտել ու չխանգարել կարգավորման գործընթացին:

Բայց ինչպես հետո պիտի երևար, Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեցին, սահմանները չբացվեցին, արձանագրություններն էլ չվավերացվեցին: Պատճառը հոդվածի հեղինակի կարծիքով այն էր, որ Թուրքիան տեղի տվեց Ադրբեջանի կոշտ արձագանքին և հետքայլ կատարեց:

«Անկարան սեղանին դրեց արձանագրություններում գոյություն չունեցող նախապայման` 20 տարի ձգձգվող Ղարաբաղի հարցի լուծումը: Երևանը, բնականաբար, չընդունեց այդ նոր պայմանի առաջքաշումը և արձանագրությունների վավերացման գործընթացը Ղարաբաղի հարցի նման դրվեց սառնարանում»:

Անցել է արդեն 4 տարի ու ոչ մի նոր քայլ չի կատարվել խնդրի լուծման ուղղությամբ: Հոդվածագիրը նկատել է տալիս, որ դա արդեն անհանգստացնում է Վաշինգտոնին, քանի որ մոտենում է 2015 թվականը` Ցեղասպանության հարյուրամյակը: Սպիտակ տան և Կոնգրեսի վրա ավելանալու են Հայոց ցեղասպանության ճանաչման ճնշումները: Ահա թե ինչու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերակենդանացումը կարևոր դարձել ԱՄՆ-ի համար:

Թաշփընարը նշում է, որ Թուրքիային ևս դա ձեռնտու կլինի, քանի որ, Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելով, ըստ էության կկարողանա ուժեղացնել իր կշիռը տարածաշրջանում և որոշակիորեն կանխել 2015-ին սպասվող հակաթուրքական արշավները: Եվ ահա նման իրավիճակում Թուրքիայի արտգործնախարարը երևանյան այց է կատարում, հանդիպում հայ գործընկերոջ հետ: Թուրք վերլուծաբանը փորձում է հասկանալ, թե ինչ օգուտ կլինի այդ երկխոսությունից: Նա անարդյունավետ է համարում Անկարայի այն դիրքորոշումը, թե հայ-թուրքական սահմանը կբացվի, դիվանագիտական կապեր կհաստատվեն, եթե հայկական զորքերը դուրս բերվեն Ղարաբաղին հարակից շրջաններից գոնե 2-ից:

«Եթե Անկարան իրոք ուզում է արդյունք ստանալ, պետք է մի բան հստակ հասկանա. Հայաստանն արդեն մեծ զիջում է արել, երբ պատրաստակամություն է հայտնել առանց ցեղասպանության հարցը նախապայման դնելու կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Հայկական սփյուռքը հենց այդ պատճառով էր բարկացել Երևանի վրա: Եթե Հայաստանը ցեղասպանության հարցը նախապայման չի դնում, ուրեմն Երևանը երբեք չի կարող ընդունել Թուրքիայի կողմից Ղարաբաղի նախապայմանը»,- գրում է Թաշփընարը:

Թուրքիայի իշխանություններին նա խորհուրդ է տալիս հայ-թուրքական սահմանի բացումը չկապել ղարաբաղյան խնդրի հետ, այլապես հայ-թուրքական երկխոսությունը զուտ «կոսմետիկ բնույթ» կկրի:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում
17:00, 21 օգոս
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
16:07, 21 օգոս
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը
11:31, 21 օգոս
Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}