Քաղաքական08:24, 17 Դեկտեմբեր 2013
Ի՞նչ է պատրաստվում անել Թուրքիայի արտգործնախարարությունը

Երևան կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի
հնչեցրած որոշ արտահայտություններ շարունակում են մտորումների ու
մեկնաբանությունների տեղիք տալ լրատվական շրջանակներում: Հերթական տարակուսանքն է
հայտնել թուրքական «Սանսուրսուզ» լրատվական կայքը «Ի՞նչ է պատրաստվում անել
արտգործնախարարությունը» վերտառությամբ հրապարակված նյութում:
Քննարկման առարկա է դարձել է Դավութօղլուի հատկապես այն գնահատականը, որ նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվել էր 1915-ի ողբերգությանը: Դավութօղլուն այն անվանել էր երիտթուրքերի կողմից իրականացված սխալ և անմարդկային արարք:
Վերոնշյալ կայքը Թուրքիայի արտգործնախարարի այդ բնորոշումը համարում է ցնցող արտահայտություն և մատնանշում, թե ինչ հետևանքների է հանգեցրել: Նշվում է, որ ֆրանսիական լրատվական կայքերից մեկը, Դավութօղլուի պահվածքից ելնելով, գրել է, թե Թուրքիայի արտգործնախարարը երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար հայերի առաջ խնդրանքով է հանդես եկել:
«Հայոց ցեղասպանությունը անմարդկային արարք անվանած և երկու երկրների հարաբերությունների կարգավորումը խնդրող Ահմեթ Դավութօղլու և թուրքական կառավարությունը հիմա ի՞նչ, պատրաստվում են ընդունե՞լ Ցեղասպանությունը»,- կասկած է հայտնում է «Սանսուրսուզ»-ը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |