• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:12, 17 Դեկտեմբեր 2013

Hurriyet. Օլանդը կպահի հայերին տված խոստումը

Hurriyet. Օլանդը կպահի հայերին տված խոստումը

Ֆրանսուա Օլանդը, որը հաջորդ ամիս պատրաստվում է այցելել Թուրքիա, կլինի Ֆրանսիայի առաջին նախագահը, ով 20 տարի ընդմիջումից հետո  պաշտոնական այցով կայցելի այդ երկիր:

Թուրքական «Հյուրրիյեթ» թերթը հայտնում է, որ Թուրքիա կատարելիք այցից առաջ Օլանդը Ելիսեյան պալատում ընդունել է հայկական սփյուռքի 3 հայտնի դեմքերի՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարներ Մուրադ Փափազյանին, Արա Թորանյանին և Ալեքսիս Գովջյանին:

«Հյուրրիյեթը» այցի մանրամասների մասին խոսել է Մուրադ Փափազյանի հետ, ով հայտնել է, որ Օլանդը մի քանի անգամ վերահաստատել է իր աջակցությունը Հայ Դատին: «Նախագահի հետ խոսեցինք 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100 ամյակի միջոցառումների մասին: Քննարկեցինք նաև այդ շրջանակներում Փարիզում ստեղծվելիք ազգային հիշողության թանգարանի ստեղծման հարցը: Բացի այդ խոսեցինք նաև Օլանդի՝ 2014 թվականի մայիսին Հայաստան կատարելիք այցի մասին»,- ասել է Փափազյանը:

Փափազյանը պատասխանել է նաև «Հյուրրիյեթի» այն հարցին, թե արդյոք քննարկվել է նաև Օլնադի Թուրքիա այցը: Ըստ Փափազյանի՝ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացումը կարևոր է: «Նախագահը հաստատել է, որ հայկական համայնքին տված խոստումը կպահի: Իհարկե, մենք էլ հասկանում ենք դիվանագիտական և տնտեսական մերձեցման կարևորությունը: Դա մեր տեսանկյունից որևէ խնդիր չի հարուցում»,-նշել է Փափազյանը:

Հիշեցնենք, որ  Ֆրանսիայում 2012 թվականի մայիսին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու առաջադրված Օլանդը հայ համայնքին խոստացել էր, որ ընտրվելու դեպքում իր փաստաբաններին կխնդրի աշխատել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծի վրա, որպեսզի ընդունումն անխուսափելի լինի:
Նշենք, որ 2012-ի հունվարին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց ցեղասպանությունների` այդ թվում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծ, որը նախատեսում էր  ազատազրկում և  տուգանք` 45 հազար եվրոյի չափով: Սակայն երկրի Սահմանադրական խորհուրդը այն հակասահամանադրական ճանաչեց:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}