• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն07:51, 16 Դեկտեմբեր 2013

Օքթայ Վուրալ. «Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են ընդունել Ցեղասպանությունը»

Օքթայ Վուրալ. «Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են ընդունել  Ցեղասպանությունը»

Թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Օքթայ Վուրալը, ելույթ ունենալով խորհրդարանում, քննադատության է ենթարկել արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին Հայաստան կատարած այցի համար: Ընդդիմադիր կուսակցության պատգամավորին խիստ զայրացրել է Դավութօղլուի խոսքերն այն մասին, թե 1915-ին իրականացված տեղահանությունն անմարդկային և սխալ արարք է եղել երիտթուրքերի կողմից:

«Դու ֆրանսիացի նախարա՞ր ես ինչ է, միջնո՞րդ ես: Դու թուրքական կողմի շահերը պաշտպանող պաշտոնյա՞ ես, թե՞ ինչ: Փոխանակ բացատրես, թե այդ տեղահանության թեմային ինչպես է նայում թուրք ազգը, դու «անմարդկային արարք» ես բնորոշում դա: Հանցագործության մասին այդ ակնարկով դու թուրք ազգի անցյալն ես վաճառում: Հասկանալի է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) պատրաստվում է ճանաչել ցեղասպանությունը: Այո, այդ խոսքով դուք հայերին արդարացի եք դարձնում ու օրինականացնում նրանց պնդումները: Փաստորեն Թուրքիան արդեն հրաժարվել է պաշտպանությունից և հանձնվելու հմար պատրվակ է փնտրում»,- ըստ «Անադոլու» լրատվական գործակալության` դժգոհություն է հայտնել Օքթայ Վուրալը:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի ԱԶԿ-ական իշխանությունները պատրաստվում են ընդունել Հայոց ցեղասպանությունը և 200 հազար հայերի վերադարձնել ու հողեր հանձնել: Վուրալը, ժխտողական քաղաքականությանը տուրք տալով, դարձյալ պնդել է, որ նախորդ դարասկզբի տեղահանությունն իրականացվել է բացառապես անվտանգությունից նկատառումներով և էթնիկ բնույթի ոչ մի պատճառ չի ունեցել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}