Քաղաքական09:30, 16 Դեկտեմբեր 2013
Թուրքիայի 2014-ի արտաքին քաղաքական օրակարգի 5 կարևոր կետերը

Թուրքիայի իշխանությունները ծրագրել են 2014
թվականին դիվանագիտական մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել արտաքին
քաղաքականությունում նախանշված 5 թիրախային ուղղություններով: Այս մասին
տեղեկացնող թուրքական «Աքշամ» պարբերականը նշում է, որ Անկարայի 2014 թվականի
արտաքին քաղաքական օրակարգում տեղ են զբաղեցնելու Իրաքի, Սիրայի, Եվրամիության,
Հայաստանի և Կիպրոսի խնդիրները:
1. Իրաք
Անկարան կարևորում է Իրաքի հետ էներգակիրների
հարցով համագործակցության հանգամանքը, քանի որ դա կարևոր դեր ունի Թուրքիայի`
էներգետիկ կամուրջ լինելու գործում: 2014-ին ստորագրվելու են պայմանագրեր, որոնք
նախատեսում են Իրաքի հյուսիսում գտնվող նավթի և բնական գազի պաշարները Թուրքիայի
տարածքով դուրս բերել համաշխարհային շուկա:
2. Սիրիա
Թուրքիան շարունակելու է ակտիվ քաղաքականություն
վարել Սիրիայի ներքին պատերազմը դադարեցնելու ուղղությամբ: Մասնավորապես փորձելու
է անել ամեն հնարավորը Սիրիայի ընդդիմադիր ուժերին 2014-ի հունվարին կայանալիք
Ժնև-2 միջազգային խաղաղ համաժողովին մասնակից դարձնելու համար:
3. Եվրամիություն (ԵՄ)
ԵՄ-ի հետ նոր թափով են շարունակվելու
Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացն առաջ մղելու համար: Մասնավորապես
նախատեսվում է բանակցություններում ավելացնել նվազագույնը երեք նոր գլուխ, որոնց
թվում կլինի վիզային ռեժիմի ազատականացումը:
4. 2015. կրիատիկական շրջան
2014 թվականին Հայաստանի հետ
հարաբերությունների կարգավորման գործըթնացը օրակարգում կլինի: Բաքվի հետ միասին
գործի դրվող պրոցեսում Անկարան ցանկանում է բացել սահմանը, եթե Երևանը դուրս բերի
իր ուժերը «ադրբեջանական շրջաններից առնվազն մեկից»: Այդպիսով Անկարան Հայոց ցեղասպանության
2015-ին 100-ամյա տարելիցը կդիմավորի առանց մեծ ճգնաժամերի առաջացման:
5. Կիպրական հարց
Գրեթե 50 տարի անլուծելի մնացած
Կիպրական հարցը Անկարան նախատեսում է վերջնականապես լուծել 2014-ի գարնանը, որով և
կվերացնի իր եվրաինտեգրման ճանապարհի գլխավոր խոչընդոտը: Անցյալ շաբաթ
արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի` Աթենք և «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական
Հանրապետություն» կատարած այցերը հենց նպատակ էին հետապնդում արագացնել լուծման
գործընթացը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |