• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Օգոստոս, 2025
Ուրբաթ 01:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:17, 14 Դեկտեմբեր 2013

Թուրք վերլուծաբանի դժգոhությունը. «Ի՞նչ գործ ունի Թուրքիայի արտգործնախարարը Երևանում»

Թուրք վերլուծաբանի դժգոhությունը. «Ի՞նչ գործ ունի Թուրքիայի արտգործնախարարը Երևանում»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի այցը Հայաստան, ոչ տոն էր, ոչ զբոսանք, այլ մի իրադարձություն էր, որն ինչպես Թուրքիայի, այնպես էլ թուրք ժողովրդի համար անգամ չնչին կարևորություն չուներ:

Այսպես է գնահատում Դավութօղլուի երևանյան այցը սյունակագիր Մուրաթ Չաբասը: Թուրքական «Յենիմեսաժ» լրատվական կայքում հրապարակված հոդվածում նա գրում է, որ տնտեսական դժվարությունների առջև կանգնած Հայաստանը, որն ամեն հարցում Թուրքիայի կարիքն ունի, Դավութօղլուի այցից դեռ 2 օր առաջ սկսել էր ամբարտավան հայտարարություններ անել և մինչև Դավութօղլուի վերադարձը այդ դիրքորոշումը չի փոխել:

Չաբասը հատկապես ուշադրություն է հրավիրել ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հայտարարության վրա՝  երբ կոչ էր արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը ու 2009 թվականին Ցյուրիխում կնքված հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել առանց նախապայմանների: Թուրք վերլուծաբանի կարծիքով`  Թուրքիան այդ  արձանագրություններից որևէ օգուտ չունի և դրանց մեջ բոլոր կետերն ի օգուտ Հայաստանի են:

«Ցուրիխյան արձանագրություններում հետևյալ կետերը կան. 

·    Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը:

·    Թուրքիան միջազգային կամակերպություններում Հայաստանի նկատմամբ կիրառած վետոները պետք է վերացնի:

·    Էներգետիկ կապերում Հայաստանի ներգրավածության  վրա թուրքական վետոն պետք վերանա:

·    Ցեղասպանությունն ուսումանսիրող ենթահանձնաժողով  պետք է ստեղծվի, որի կայացրած որոշումը պետք է ընդունելի լինի:

Այս կետերից և ոչ մեկն էլ մեր շահերից չի բխում: Արդ ինչո՞ւ մեզ համար ոչ շահավետ նման հարցում այդպիսի համառ կողմը մենք ենք,  մեր արտգործնախարարն ի՞նչ գործ ունի Երևանում»,- դժգոհում է սյունակագիրը՝ նշելով, որ ուժեղն ամբարտավան խոսացող թույլի մոտ է գնացել ու մի բան էլ  շնորհակալություն հայտnելով հետ է վերադառնում: 

Վերլուծաբանն անդրադարձել է նաև  հայ-թուրքական արձանագրություններով նախատեսվող ենթահանձնախմբին, որը պետք է կազմվեր պատմաբաններից: Նա մեղադրում է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:

«Ցեղասպանության ժխտման ուղղությամբ աշխատող պատմաբանները հեռացվել են իրենց պաշտոններից, իսկ մեր քաղաքական գործիչներն էլ  աջակցել են անունով թուրք, բայց մեր միջի «հայկական սփյուռքին» Ստամբուլի հենց սրտում համաժողով անցկացնել: Սրանից պարզ է դառնում, որ ձեռք ձեռքի տված թուրք ազգին ցեղասպան կհայտարարեն: Կարճ ասած ամբողջ խաղը սա է: Միջազգային իրավական նորմերի համաձայն՝ Թուրքիային  ցեղասպանություն ընդունելուց հետո  փոխհատուցում և հողային պահանջ կներկայացվի, որոնցից խուսափելն անհանար կլինի»,- նշել է Մուրաթ Չաբասը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում
17:00, 21 օգոս
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
16:07, 21 օգոս
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը
11:31, 21 օգոս
Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}