Քաղաքական06:57, 10 Դեկտեմբեր 2013
Պաշտոնական Երևանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհային քարտեզ է առաջարկել թուրքերին

ՀՀ արտգործնախարարության «Առավոտ»-ի աղբյուրը պնդում է, որ Հայաստանը մշակել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհային քարտեզ, որը փակ խողովակներով 10 օր առաջ փոխանցվել է անձամբ Ահմեթ Դավութօղլուին:
«Ակնհայտ է, որ «զրո խնդիր հարևանների հետ» կարգախոսով սկսած և ներկա դրությամբ «լուրջ խնդիրներ բոլոր հարևանների հետ» իրողության հասած Էրդողանի կառավարությունը միջազգային հարթակներում դիմագիծը փրկելու մեծ խնդիր ունի, և, ըստ էության, դեմ չի եղել Հայաստանի կողմից առաջադրված ճանապարհային քարտեզը գաղտնիության պայմաններում լրջորեն քննության առնելու: Նույն աղբյուրը պնդում է, որ ճանապարհային քարտեզը երեք կոնկրետ հանգրվանի մասին է.
1.Թուրքիան հրապարակավ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, իր պատասխանատվությունը և ապաշխարում աշխարհասփյուռ հայության առջև
2.անհապաղ բացում է Հայաստան-Թուրքիա սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատում Հայաստանի հետ,
3. դրանից հետո ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան կարողանում է հանդես գալ խաղաղարար ջանքերով և իրավունք է ստանում հասարակական ծրագրեր իրականացնել պատերազմի հռետորության վերահսկման, սահմանային միջադեպերի կանխման, դիպուկահարների հետ քաշման և հասարակություններին խաղաղության պատրաստման ոլորտներում:
Ենթադրվում է, որ Դավութօղլուի երևանյան այցի շրջանակներում նա հնարավորություն կունենա Էդվարդ Նալբանդյանին տեղեկացնել պաշտոնական Անկարայի դիրքորոշումը Հայաստանի կողմից առաջ քաշված ճանապարհային քարտեզի վերաբերյալ»,-գրել է թերթը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |