Քաղաքական08:53, 10 Դեկտեմբեր 2013
Թուրք վերլուծաբան. «Հայաստանի հետ երկխոսության ժամանակը»

Դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք «Սևծովյան տնտեսական համագործակցություն» (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների նիստին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի մասնակցությունը օրակարգային թեմա թուրքական մամուլի հրապարակումներում: Թուրքական «Թաքվիմ» լրատվական կայքում տեղ է գտել վերլուծաբան Մեհմեթ Չեթինգյուլեչի՝«Հայաստանի հետ երկխոսության ժամանակը» վերտառությամբ հոդվածը Դավութօղլուի` Հայաստանի կատարելիք այցի վերաբերյալ:
«2015 թվականին հայերը ողջ աշխարհը ոտքի կհանեն,- գրում է Չեթինգյուլեչը: - Մինչև այսօր հայերը նպատակ են հետապնդում, որպեսզի ցեղասպանության ճանաչմանն ընդդիմացող ԱՄՆ-ն, Իսրայելը և Անգլիան ևս ճանաչեն այն:
Լավ, իսկ Թուրքիան ի՞նչ է անելու: Ձեռուոտ պետք կապի և նստի՞: Ո՛չ: Ինչքան էլ որ Թուրքիայի արտգործնախարար Ահնեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին «ՍԾՏՀ» կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների նիստին մասնակցելու նպատակով այցելի Երևան, իրականում այստեղ քողարկված նպատակ կա: Այդպիսով այցը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նոր փուլի առաջին քայլ կարելի է դիտարկել:
Ավելին, պարզվեց, որ Թուրքիան Հայաստանին շատ կարևոր
առաջարկներ է անելու: Այսպիսով երկու երկրների միջև Ալիջանի սահմանային անցակետի
բացման հարցը ևս օրակարգ կներառվի: Սակայն, Հայաստանի առջև պայման է դրվելու, վերջինս պետք վերադարձնի է Ադրբեջանի գրավյալ տարածքների մի հատվածը:
Հիշենք նաև 2008 թվականը, երբ Հայաստանի և Թուրքիայի միջև սկսվեց «ֆուտբոլային դիվանագիտությունը»: Երկու երկրների նախագահներ
Աբդուլլահ Գյուլը և Սերժ Սարգսյանն այցելեցին միմյանց երկրներ՝ դիտելու Հայաստանի
և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումները: ԱՄՆ ևս ակտիվացավ՝
փորձելով Հայաստանին և Թուրքիային մերձեցնել: Նույնիսկ հարաբերությունների
կարգավորման նախագիծ մշակվեց: Սակայն հայկական սփյուռքի կոշտ արձագանքի հետևանքով
այն ձախողվեց: Եթե այն ժամանակ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ
հաստատվեին, գուցե և նախադրյալներ ստեղծվեր հայ-ադրբեջանական հակամարտության
լուծման համար, սակայն ամեն ինչ միանգամից կտրվեց»:
Վերջում հոդվածագիրը նշում է, որ հիմա ճիշտ ժամանակն է սատար կանգնել ադրբեջանցի եղբայրներին: Բացի այդ նա, անդարդառնալով 1915 թվականի Հայոց ցեղասպանության խնդրին, հարց է առաջ քաշում, արդյո՞ք կատարվածը ցեղասպանություն է, թե լոկ տեղահանություն, ապա հավելում որ, դա քաղաքանության խնդիր չէ, այլ պատմաբանների: Ըստ Մեհմեթ Չեթինգյուլեչի՝ պատմական ճշմարտությունը կարելի է իմանալ միայն պատմաբաններից և Թուրքիայի ուզածը հենց դա է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |