Քաղաքական13:02, 10 Դեկտեմբեր 2013
ՀՀ արտգործնախարարությունից հերքել են նոր ճանապարհային քարտեզի մասին լուրը

Հայաստանի
արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել «Առավոտ» օրաթերթի դեկտեմբերի 10-ի
համարում հրապարակված այն լուրի հերքմամբ, ըստ որի, Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման
նոր ճանապարհային քարտեզ է մշակել և փոխանցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ
Դավութօղլուին: Այս մասին «ՍիվիլՆեթ»-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ արտաքին
գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարության «Առավոտ»-ի աղբյուրի պնդմամբ` նշյալ ճանապարհային քարտեզը երեք առանցքային շեշտադրում է ունեցել.
1. Թուրքիան հրապարակավ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, իր պատասխանատվությունը և ապաշխարում աշխարհասփյուռ հայության առջև
2. Անհապաղ բացում է Հայաստան-Թուրքիա սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատում Հայաստանի հետ,
3. Այնուհետև ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան կարողանում է հանդես գալ խաղաղարար ջանքերով և իրավունք է ստանում հասարակական ծրագրեր իրականացնել պատերազմի հռետորության վերահսկման, սահմանային միջադեպերի կանխման, դիպուկահարների հետ քաշման և հասարակություններին խաղաղության պատրաստման ոլորտներում:
«Ենթադրվում է, որ Դավութօղլուի երևանյան այցի շրջանակներում նա հնարավորություն կունենա Էդվարդ Նալբանդյանին տեղեկացնել պաշտոնական Անկարայի դիրքորոշումը Հայաստանի կողմից առաջ քաշված ճանապարհային քարտեզի վերաբերյալ»,- գրել էր թերթը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |