Քաղաքական09:05, 07 Դեկտեմբեր 2013
Դավութօղլուի Երևան գալուց առաջ Թուրքիան փորձում է մեղմել Բաքվի հնարավոր ռեակցիան

Թուրքիայիարտգործնախարար Ահմեթ Դավութօլղուն պաշտոնական Երևանի հրավերով
դեկտեմբերի 12-ին ժամանելու է Հայաստան` մասնակցելու «Սևծովյան տնտեսական
համագործակցության կազմակերպության» (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի
նախարարների նիստին: Հրավերն ու վերջինիս ընդունումը Դավութօղլուի կողմից դարձել է
օրակարգային թուրքական մամուլի լրատվական հոսքերում:
Թեմային անդրադարձել է թուրքական «Փոսթա» թերթի սյունակագիր Հաքան Չելիքը: Նա ընդգծել է այն հանգամանքը, որ 2009-ից ի վեր թուրքական կողմից արտգործնախարարի մակարդակով ոչ մի այց չի կատարվել Հայաստան: Իսկ 2009-ին Երևանում է եղել այն ժամանակվա Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը` դարձյալ ՍԾՏՀ-ի շրջանակներում:
«Ադրբեջանի հնարավոր ռեակցիան մեղմելու համար թուրքական կողմն ասում է. «Մենք գնում ենք ոչ թե Երևանի, այլ ՍԾՏՀ-ի հրավերով»,- նշում է Չելիքը` հիշեցնելով, որ օրերս Կիևը դարձել էր դիվանագիտական գործողությունների հարթակ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |