Քաղաքական08:12, 04 Դեկտեմբեր 2013
Թուրք ընդդիմադիր առաջնորդը Հայոց ցեղասպանությունը դարձյալ անվանել է դրամատիկ իրադարձություն

Թուրքիայի մայր ընդդիմության առաջնորդ, «Ժողովրդահանրապետական կուսակցության»
(ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Brookings»
ինստիտուտում, որտեղ կազմակերպվել է «Թուրքիայի տեսլականը` ըստ «ԺՀԿ»-ի» խորագրով
կոնֆերանս:
Ժողովրդահանրապետականների տեսլականով Թուրքիան պետք է լինի հզոր ժողովրդավարությամբ, զորեղ տնտեսությամբ և պատասխանատու արտաքին քաղաքականությամբ պետություն:
Քըլըչդարօղլուն, Իրանին առնչվող թեմայի մասին խոսելիս, նախ կարևորել է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև նկատվող ջերմության նշանները, ապա նշել, որ իրենք չեն ցանկանում միջուկային զենք տեսնել տարածաշրջանային որևէ երկրում:
1915 թվականի վերաբերյալ հնչած հարցին ի պատասխան` թուրք կուսակցապետը կրկնել է իր նախկին գնահատականը: Հայոց ցեղասպանություն եզրաբառից խուսափելով` նախորդ դարասկզբի ողբերգությունը նա անվանել է լուրջ, դրամատիկ իրադարձություններ, որոնք պետք է օբյեկտիվորեն գնահատվեն պատմաբանների կողմից:
«Անհրաժեշտ է, որ Հայաստանը բացի իր արխիվները: Եթե արխիվները բացվեն, ապա այդ իրադարձություններն ավելի առոջղ վերլուծության հնարավոր կլինի ենթարկել»,- կարծիք է հայտնել Քըլըչդարօղլուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |