Քաղաքական07:49, 02 Դեկտեմբեր 2013
Թուրքերը Հայաստանի արտաքին քաղաքականությունն անվանում են խորամանկ և պատեհապաշտական

Օրերս Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի ունեցած Եվրամիության (ԵՄ) արևելյան
գործընկերության գագաթաժողովը` դուրս չի մնացել թուրքական լրատվամիջոցների
ուշադրությունից: Նշենք, որ արևելյան գործընկերության մեջ ընդգրկված են նախկին
խորհրդային 6 հանրապետություններ:
Քեմալիստական ուղղվածության թուրքական «Յենի չաղ» թերթի էլեկտրոնային կայքը «Հայաստանի նենգությունը ԵՄ գագաթաժողովին» վերտառությամբ հրապարակման մեջ անդրադառնում է Հայաստանի վարած քաղաքականությանը` կապված Մաքսային միության և ասոցացման պայմանագրի նախաստորագրման հետ: Պաշտոնական Երևանին տրվում են «խորամանկ» և «պատեհապաշտ» բնորոշումները: Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության ճանաչման հետ Թուրքիայի հաշտվելը դիտել է եվրոպական ընտանիքում նրա ներգրավման գլխավոր պայմանը:
Հիշեցնենք, որ Արևելյան գործընկրության երրորդ գագաթաժողովում ունեցած ելությի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի վերաբերյալ ասել էր մասնավորապես հետևյալը. «Կարծում եմ, որ եվրոպական արժեքների հետևողական որդեգրումը կարող է օգնել Թուրքիային սեփական անցյալի հետ հաշտվելու հարցում: Այսօր հազարավոր թուրքեր դատապարտում են Հայոց ցեղասպանությունը և կանգնում մեր կողքին՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները պետք է կարողանան կամք ցուցաբերել ու հրաժարվել ժխտողական քաղաքականությունից: Եվրամիության հետ ինտեգրումը որպես եվրոպական երկիր շարունակելու հարցում Թուրքիայի առջև դեռևս շարունակում են ծառացած մնալ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մարտահրավերները: Եվրոպական Միության անդամ-պետություններից, որպես մեր գործընկերներից, մենք ակնկալում ենք Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացման հարցում լիարժեք ներգրավում և հետևողականություն»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |