Քաղաքական08:05, 02 Դեկտեմբեր 2013
Zaman. Պուտինի այցը Գյումրի, ըստ մեզ, կարևոր իրադարձություն է

Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինի կատարած պետական այցը Հայաստան հայտնվել է նաև թուրքական մամուլի ուշադրությունում:
Թուրքական «Զաման» թերթի սյունակագիր Ֆիքրեթ Էրթանը «Պուտինը Գյումրիում է» հոդվածում գրում է, որ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին շատ մոտ է Կարսի և Արդահանի մարզերին, գտնվում է «Թուրքիայի քթի տակ» և պատրաստվում է հյուրընկալել շատ կարևոր մի անձի՝ Վլադիմի Պուտինին:
Հոդվածագիրը նշում է, որ Ռուսաստանի նախագահի օրակարգում է լինելու այցելությունը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա, որի գործունեության ժամկետը 2010 թվականին երկարացվել էր ևս 49 տարիով՝ մինչև 2044 թվականը:
Էրթանը տեղեկություններ է հաղորդում ռազմակայանի վերաբերյալ՝ հստակեցնելով անձնակազմի թիվը, ներկայացնելով ռազմատեխնիկական հագեցվածությունը, հնարավորությունները:
Հոդվածում նշվում է նաև, որ հայկական ու ռուսական կողմերը քննարկում են 102-րդ ռազմաբազային պատկանող և Երևանում գտնվող Էրեբունու ռազմական օդանակավակայանի արդիականացման հարցը, որտեղ կարող են իջեցվել ռուսական ուղղաթիռներ:
Ըստ Ֆիքրեթ Էրթանի՝ 102-րդ ռուսական ռազմաբազան իրականում և հիմնականում ուղղված է Թուրքիայի դեմ և նրան զսպելու նպատակ ունի: Հոդվածագիրը հնարավոր է համարել, որ ռուսականռազմակայանը հայ- ադրբեջանական հավանական բախումների կամ պատերազմի ժամանակ կարող է օգնություն տրամադրել հայկական ուժերին: Այդ համատեքստում թուրք վերլուծաբանը հիշեցրել է ռազմակայանի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկու խոսքերը: Վերջինս ռուսական «Կռասնայա զվեզդա» թերթի «ո՞րն է ռազմակայանի առաքելությունը» հարցին պատասխանել էր, որ եթե Ադրբեջանը Ղարաբաղի նկատմամբ ուժ կիրառի, ապա ՀԱՊԿ պարտավորությունների շրջանակում ռազմաբազան կարող է մասնակցել զինված հակամարտությանը:
Հոդվածի հեղինակը նշում է , որ ռուս հրամանատարի այդ խոսքերը իրենց համար շատ պարզ են. դա նշանակում է, որ եթե Ադրբեջանը ղարաբաղյան հարցում ռազմական որևէ փորձ կատարի, ապա Ռուսաստանն անտարբեր չի մնա, անհրաժեշտության դեպքում էլ ռազմական օգնություն կցուցաբերի:
«Պուտինի Գյումրի այցելությունը, որի մասին հայկական և ռուսական մամուլը գուցեև շատ չխոսի, ըստ մեզ, կարևոր իրադարձություն է: Այդ այցելությամբ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծում է հայ-ռուսական դաշինքի ռազմական ասպեկտն ու դրա կարևորությունը և հիշեցնում, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է»,- եզրափակել է Ֆիքրեթ Էրթանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |