Տարածաշրջան15:45, 02 Դեկտեմբեր 2013
Թուրքիայում հայերի և քրդերի եղբայրական գերազմանատան վրա ճանապարհ է կառուցվել

Թուրքական Նևալա Քեսաբայի գերեզմանոցի վրա, որտեղ թաղված են կառավարության կողմից սպանված հարյուրավոր հայեր ու քրդեր, ճանապարհ է կառուցվում: «Գերչեք Գյունդեմ» էլեկտրոնային պարբերականի հոդվածագիրը, անդրադառնալով թեմային, հաղորդում է, որ նշյալ տարածքում հուշարձան կառուցելու պահանջին ի պատասխան, կառավարությունը երկկողմանի ճանապարհ է կառուցում:
Նևալա Քեսաբայում նախ թաղվել են 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ զանգվածաբար կոտորված հարյուրավոր հայեր, ապա 1984 թվականից սկսած, երբ հիմնվել է Քրդստանի բանվորական կուսակցությունը, այնտեղ գաղտնի սկսել են թաղվել պետության կողմից սպանված ՔԲԿ-ի ավելի քան 200 անդամներ: Գերեզմանոցի վրա նախ կառուցվել է ոստիկանական ակադեմիա, ապա՝ երկկողմանի ճանապարհ:
Հեղինակի պնդմամբ՝ թուրքական կառավարությունն, այս գերեզմանոցի վրա էլ տարատեսակ շինարարություններ կատարելով, փորձում է թաքցնել իր և իր նախորդների կողմից կատարած ոճրագործությունները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |