• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն10:22, 02 Դեկտեմբեր 2013

Radikal. Թուրքիան Վիլի Բրանդի պես վարչապետ կունենա՞, որը ծնկի կգա ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ

Radikal. Թուրքիան Վիլի Բրանդի պես վարչապետ կունենա՞, որը ծնկի կգա ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ

1970 թվականին Լեհաստան այցելած Գերմանիայի վարչապետ Վիլի Բրանդը հրեաների զոհերի հուշարձանին  սպիտակ մեխակներ դրեց և ծունկի եկավ՝ փոխելով պատմության ընթացքը:  Ծունկի գալով` նա իր ազգը բարձրացրեց:

Գերմանիայի վարչապետի օրինակը հիշեցնելուց հետո  թուրք սյունակագիր Օրհան Քեմալ Ջենգիզը հարց է ուղղում. 

«Մենք էլ մի օր Բրանդի մեծության, նրա նման քաջ վարչապետ կուենա՞նք: Արդյո՞ք մի օր էլ Թուրքիայում  կարող է  հայտնվել մի  առաջնորդ, ով Հայոց ցեղասպանության ժխտողականության սև բիծը կմաքրի այս ազգի ճակատից»:

Թուրքական «Ռադիքալ» թերթում հրապարակված հոդվածում Ջենգիզը հիշեցնում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2009 թվականին ասած  խոսքերը.

«Տարբեր էթնիկ պատկանելոթյուն ունեցողները մեր երկրից արտաքսվեցին: Դա իրականում ֆաշիստական մոտեցման  հետևանք էր»:

Էրդողանի այս խոսքերը հույս էին ներշնչել հոդվածագրին, որ 100-ամյա այդ հարցը կգտնի իր հանգուցալուծումը: Սակայն, նա նշում է, որ խոսքերը այդպես էլ օդում կախված մնացին ու այսօր, երբ Էրդողանը խոսում է Թուրքիայի քաղաքացիների մասին, բառ անգամ չի ասում ոչ մուսուլմանների մասին:

Թուրք հոդվածագիրը, ելնելով թուրքական մամուլում հայտնվող լուրերից, ցույց է տալիս Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականության երկակիությունը, խոսքի  և գործի հակասությունը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մի կողմից Շվեյցարիային խնդրում է մջնորդություն ցուցաբերել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմամ հարցում, մյուս կողմից էլ օգտագործում է իր դիվանագիտական ռեսուրսները Ժնևում Հայոց ցեղասպանության հուշարձանի կանգնեցումը տապալելու համար: Փոխվարչապետ Բյուլենթ Արընչն էլ  հայտարարել էր, որ  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հատուկ միջոցառումներ են նախապատրաստվում:  Թուրքական պատմագիտական ընկերությունը  2015թ-ին ընդառաջ  գրքեր է հրատարակելու: Կառավարության և արտգործնախարարության միջոցով  ամբողջ աշխարհին ներկայացնելու է «թուրքական թեզերը»: Կուսակցությունները, որոնք ոչ մի հարցում հաաձայնության չեն գալիս, Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ միավորվել են  և խորհրդարանում անգամ քննարկում են Թուրքիայի՝ 2015-ին ընդառաջ ռազմավարությունը:

«Եթե չենք կարողանում քաջություն ցուցաբերել և հարգանքով խոնարհվել այն անմեղ մարդկանց հիշատակի առջև, ովքեր այս երկրում սպանվել, բռնաբարվել, և որոնց հոգիները անթիվ անհամար տանջանքների ենթարկվել, գոնե կարողանանք լռել և ոչինչ չանել… 

Եթե չենք կարող ունենալ մի առաջնորդ, ով Բրանդի նման ծնկի գալով կվերականգնի իր ժողովրդի փշրված պատիվը, ապա գոնե  հրաժարվենք հպարտանալ ամբողջ աշխարհն ընդգրկող նախաձեռնություններով, որոնք կատարվում են հանուն ժխտողականության»,- գրել է Քեմալ Ջենգիզը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}