• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 22:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:53, 30 Նոյեմբեր 2013

Իսլամացված հայերի մասին նոր գիրք Թուրքիայում

Իսլամացված հայերի մասին նոր գիրք Թուրքիայում

Թուրքիայում հրապարակվող «Ակոս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի անվան հիմնադրամը 2 գիրք է հրատարակել՝  «Սրից փրկվածները. Թուրքիայի ծպտյալ և իսլամացված հայերը» և «Մարդինյան ծանուցումներ»:

Դինքի այրին՝ Ռաքել Դինքը,  «Թայմթուրք» լրատվական կայքում հրապարակված հոդվածում ներկայացրել է 2 գրքերը:

«Սրից փրկվածները. Թուրքիայի ծպտյալ և իսլամացված հայերը»

Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մեծ մասի ոչնչացումից՝  1915 թվականից,  գրեթե մեկ դար անց լրագրող, սոցիոլոգ Լորենս Ռիթերը և լուսանկարիչ Մաքս Սիվասլյանը սպանված հայերի ողջ մնացած սերունդներին հետազոտելու նպատակով Թուրքիայի արևելյան շրջաններում, Ստամբուլում և Եվրոպայում բազմաթիվ մարդկանց հետ են հանդիպել:

Ռաքել Դինքը մեջբերելով ամուսնու խոսքերը «Այս երկրում ողջերի հետ խոսելը ավելի դժվար է, քան մեռածների մասին խոսելը», նշում է, որ մինչև վերջերս իսլամացված հայերի թեման թուրքերի, քրդերի և հայերի մոտ տաբու է եղել: Այդ թեմայի վերաբերյալ գուցե միայն ծայրահեղ ազգայնականներն են խոսել` այն էլ փորձելով նրանց քաղաքական դավադրությունների մաս ներկայացնել: Ըստ որոշ ուսումնասիրողների՝  այսօր դավանափոխ հայերի թիվը միլիոն և գուցե ավել է , սակայն նրանց իրական պատմությունը գրեթե բացահայտված չէ:

Ո՞վքեր են այդ մարդիկ, ինչպե՞ս են ապրում, ի՞նչ դժվարությունների միջով են անցում, ի՞նչ են զգում, ինչպե՞ս են իրենց ներկայացնում: Այս գիրքը վերոնշյալ հարցերի պատասխաններն է փնտրում հենց նրանցից: Մեկ բան միայն հստակ է. նրանք երբեմն հայ են, երբեմն թուրք, երբեմն քուրդ, երբեմն քրիստոնյա, երբեմն մուսուլման և երբեմն այս բոլորը միասին կամ էլ դրանցից և ոչ մեկը:

Սրից փրկվածները նոր ճեղք է բացում լռության պատի վրա, որն սկսվել է ցնցվել:

«Մարդինյան ծանուցումներ»

Այս գիրքը  կազմված է  հոդվածներից, որոնք բազմակողմանի քննության են առնում  Մարդինը, որը տաբեր կրոնների մշակույթների օրորոցն ու ամենակոսմոպոլիտ վայրերից մեկն է եղել, ինչպես նաև նրա շուրջ տեղի ունեցող հասրակական և տնտեսական փոփոխությունները:

Գրքում  քննվում են  պետական քաղաքականության ազդեցությունը շրջանի վրա, մշակութային, առօրյա կյանքը, տնտեսությունը, էթնիկ և կրոնական բախումները, շուրջ մեկդարյա կտրվածքով՝ թազմինաթյան ժամանակաշրջանից մինչև հանրապետական միակուսակցական ռեժիմի 15 տարիները (1838-1938 ընդգրկող ժամանակահատված):

«Այս հողերում  բազմաթիվ ժողովուրդներ, լեզուներ, մշակութային թաղամասեր ոչնչացվեցին, և որքան շատ էին ոչնչացվում, այնքան այդ հին քաղաքակրթության օրրանն անապատի էր վերածվում, առատությունը, սերն ու ուրախությունն էլ միասին հեռացան: Լեզուները քչացան այստեղի կյանքն էլ լռեց»,-եզրափակել է Ռաքել Դինքը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում համացանցից օգտվում է բնակչության 90.9%-ը
15:32, 27 օգոս
Թուրքիայում համացանցից օգտվում է բնակչության 90.9%-ը

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ ամենից շատ օգտագործվող սոցցանցը Whatsapp-ն է:

Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա
15:12, 27 օգոս
Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

Թուրքիան ընդգրկված չէ աշխարհի զբոսաշրջային տնտեսությունների լավագույն 10-յակում
11:14, 27 օգոս
Թուրքիան ընդգրկված չէ աշխարհի զբոսաշրջային տնտեսությունների լավագույն 10-յակում

Զբոսաշրջության եւ ճանապարհորդության համաշխարհային խորհուրդը (WTTC) հրապարակել է 2024-ի համաշխարհային զբոսաշրջության ոլորտում ամենաբարձր եկամուտներ ունեցող երկրների ցանկը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը
Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը

Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:

Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»
Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»

Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:

Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը կկառուցի թուրքական «Kalyon» հոլդինգը
Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը կկառուցի թուրքական «Kalyon» հոլդինգը

Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։

Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում
Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Ըստ իսրայելական մամուլի՝ Էրդողանը  ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը
Ըստ իսրայելական մամուլի՝ Էրդողանը ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը

Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}