• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 22:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:05, 28 Նոյեմբեր 2013

Թուրք պատմաբան. «Էրդողանի համար հավաքելու եմ հայերի ջարդերի մասին Քեմալի ասած խոսքերը»

Թուրք պատմաբան. «Էրդողանի համար հավաքելու եմ հայերի ջարդերի մասին Քեմալի ասած խոսքերը»

Թուրք հրապարակոս, վտարանդի պատմաբան Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր հոդված է հրապարակել:

Ստորև ներկայացված է թուրքական «Թարաֆ» թերթում լույս տեսած «1920 թվականի ոգին և 2015 թվականը» վերտառությամբ հոդվածի հիմնական հատվածը:

«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ելույթում ամենակարևոր և ուշագրավ դրվագն այն էր, երբ հայտարարվեց նոր Թուրքիայի ստեղծման վերաբերյալ լուրը:

Ըստ վարչապետի՝ նոր Թուրքիան կառուցվելու է 1920 թվականին ստեղծված Թուրքիայի ոգու հիման վրա: «Քուրդիստան» եզրույթի կիրառական դարձնելու գաղտնիքը հենց այստեղ է: Էրդողանը «Քուրդիստան» բառն օգտագործելու համար իր հասցեին ուղղված քննադատություններին ի պատասխան նշեց, որ այն ինքը վերցրել է Մուստաֆա Քեմալից: Մասնավորապես հիշատակվում է, որ 1920 թվականի ապրիլի 24-ին Անկարայի նոր խորհրդարանում Քեմալը ելույթի ժամանակ օգտագործել է «Քուրդիստան» եզրաբառը:

Նոր Թուրքիան լինելու է 1920 թվականի ոգուն հարիր, ճիշտ  այդ շրջանում օգտագործվող հասկացությունները վերստին կիրառվելու են… Էրդողանի ասածը հենց դա էր:

Իսկապես կարևոր ելույթ է…

Կարելի է եզրակացնել, որ ձեռնարկվող նոր քայլերի ժամանակ հենվել այնպիսի մեծությունների վրա, որոնց հեղինակությունը քննարկման ենթակա չէ, և նրանց միջոցով պաշտպանություն փնտրելն այնքան էլ վատ ռազմավարություն չէ:

Էրդողանի կողմից Քուրդիստան տերմինի կիրառումը և դրա կապելը Մուստաֆա Քեմալի հետ, դեռ խնդիրներ չեն առաջացրել: Չնայած այն իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում: Պետք է խոստովանեմ, որ շատ եմ հավանել Էրդողանի կիրառած ռազմավարությունը: 

2015 թվականն է գալիս, մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Արդյո՞ք Էրդողանի ռազմավարությունը կկիրառվի 2015 թվականի համար, ի՞նչ կլինի: Քանի որ նոր Թուրքիայից, 1920 թվականի ոգուց է խոսվում և Մուստաֆա Քեմալի 1920 թվականի ելույթն է շոշափվում, այդ շրջանում Մուստաֆա Քեմալը հայերի տեղահանությունների և ջարդերի վերաբերյալ արտահայտած խոսքերը ինչու՞ Էրդողանի համար ի մի չբերենք: Ի՞նչ կլինի որ: Արդյո՞ք Էրդողանն ինքը չի ցանկանա 2015 թվականին ընդառաջ հանդիպել Քեմալի մի ամբողջ խոսքերի:

Ըստ իս` դա այնքան էլ վատ ռազմավարություն չէ: Մուստաֆա Քեմալի խոսքերը, ճիշտ և ճիշտ քրդական խնդրի նման հայկական հարցում էլ նոր երևույթների բարձրաձայման համար լավ նախադրյալներ են:

Գաղտնիք չէ, որ 1919-1920թթ. Մուստաֆա Քեմալի` հայկական հարցի նկատմամբ ունեցած դիրքորոշումը բավականին տարբերվում է ներկայիս իշխանությունների դիրքորոշումից:  Այսօրվա պետական քաղաքականության հիմքում ժխտողականությունն է դրված: Ժխտողական քաղաքականությունը կարելի է մի նախադասությամբ ձևակերպել. «1915 թվականին ոչինչ չի եղել, եթե մի բան էլ եղած լինի, դրա պատաստխանատուները հայերն են»:

Մինչդեռ 1918-20 թվականներին Մուստաֆա Քեմալի դիրքորոշումն այլ էր: Բացեբաց ժխտում չկար: Ընդհակառակը Քեմալը կողմ էր հանցագործությունների պատասխանատուների բացահայտմանը և նրանց պատժելուն: Քանի որ նոր Թուրքիա է և 1920 թվականի ոգի…այս հարցը դրանից միայն կշահի:

Էդողանի համար որոշել եմ նոր գիրք կազմել. Մուստաֆա Քեմալի 1915 թվականի հայերի տեղահանության և ջարդերի վերաբերյալ արտահայտած մտքերը կհավաքեմ ու կներկայացնեմ»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում համացանցից օգտվում է բնակչության 90.9%-ը
15:32, 27 օգոս
Թուրքիայում համացանցից օգտվում է բնակչության 90.9%-ը

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ ամենից շատ օգտագործվող սոցցանցը Whatsapp-ն է:

Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա
15:12, 27 օգոս
Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

Թուրքիան ընդգրկված չէ աշխարհի զբոսաշրջային տնտեսությունների լավագույն 10-յակում
11:14, 27 օգոս
Թուրքիան ընդգրկված չէ աշխարհի զբոսաշրջային տնտեսությունների լավագույն 10-յակում

Զբոսաշրջության եւ ճանապարհորդության համաշխարհային խորհուրդը (WTTC) հրապարակել է 2024-ի համաշխարհային զբոսաշրջության ոլորտում ամենաբարձր եկամուտներ ունեցող երկրների ցանկը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը
Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը

Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:

Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»
Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»

Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:

Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը կկառուցի թուրքական «Kalyon» հոլդինգը
Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը կկառուցի թուրքական «Kalyon» հոլդինգը

Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։

Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում
Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Ըստ իսրայելական մամուլի՝ Էրդողանը  ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը
Ըստ իսրայելական մամուլի՝ Էրդողանը ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը

Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}