Քաղաքական08:24, 27 Նոյեմբեր 2013
Լևոն Տեր-Պետրոսյանը և Մասուդ Բարզանին` քաղաքական շահարկումների թեմա Թուրքիայում

Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) և ընդդիմադիր
«Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցությունների միջև թեժանում է հեռակա կարգով
մղվող բանավեճը: Պատճառն Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի` նոյեմբերի
16-ին Թուրքիա կատարած այցն է: Բարզանին Դիարբեքիրում հանդիպել էր Թուրքիայի
վարչապետ Էրդողանի հետ: Թուրքական մամուլն այդ հանդիպումն անվանեց պատմական: Էրդողանի
հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Բարզանին քուրդ պատգամավորներին ասել էր, թե
հնարավոր է բանտից ազատվի «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ) առաջնորդ
Իմրալը կղզում ցմահ դատապարտված Աբդուլլահ Օջալանը: Իսկ Էրդողանն իր ելույթի
ժամանակ առաջին անգամ օգտագործել էր Քուրդիստան բառը: Հետո պարզաբանել էր, որ
նկատի է ունեցել Իրաքի քրդական ինքնավարությունը:
Թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «ԱՇԿ»-ականների շրջանում այդ ամենը մեծ դժգոհություն առաջացրեց:
Նրանք սկսեցին քննադատել Էրդողան-Բարզանի հանդիպումը: Ի պատասխան այդ
քննադատությունների` Էրդողանի ճամբարից շատ կտրուկ պատասխան հնչեց:
«ԱԶԿ» պատգամավոր Սելչուկ Օզդաղն ասաց . «Այ ԱՇԿ-ականներ, Ալփարսլան Թյուրքեշը Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Ֆրանսիայում ի°նչ էր խոսում, նույն բանն էլ մենք ենք Բարզանիի հետ խոսել»:
Ընդդիմադիրները պատասխանը չուշացրեցին: Այս անգամ բանավեճի մեջ մտավ անձամբ Ալփարսլան Թյուրքեշի որդին: «ԱՇԿ» փոխնախագահ, մեջլիսի պատգամավոր Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշ, իր խոսքը հասցեագրելով Էրդողանին ու նրա կուսակիցներին, խորհուրդ տվեց Թյուրքեշի մասին խոսելուց առաջ մտածել ոչ թե 2 կամ 20 անգամ, այլ նույնիսկ 200 անգամ:
Թուղրուլ Թյուրքեշը պարզաբանում է տվել, որ իր հայրը Փարիզում Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծայր առած թշնամությանը վերջ դնելու նպատակով:
«Որպես թուրքական աշխարհի առաջնորդ` նա իր պարտքն է կատարել: Իսկ ահա Էրդողանը իր կուսակցության հանրահավաքներում, հրահրում է ազգային ու տարածաշրջանային թշնամանք: Մենք Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել ենք Փարիզում, այսինքն երրորդ երկրի մայրաքաղաքում, իսկ «ԱԶԿ»-ն Բարզանիին կարծես թե նախագահի կարգավիճակով ընդունել է սեփական հողում»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |