Քաղաքական08:53, 26 Նոյեմբեր 2013
Radikal. Թուրքիան աստիճանաբար հայտնվում է «գործազուրկ մարդու» կարգավիճակում

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն աստիճանաբար վերածվում է այսպես
ասած` «գործազուրկ մարդկանց նախարարություն»: Այս տեսակետն է հայտնել թուրք
վերլուծաբան Քորայ Չալըշքանը «Ռադիքալ» օրաթերթում հրապարակած իր հոդվածում: Նա
նշում է, որ թուրքական դիվանագիտությունն անխոհեմ պահեց իրեն Եգիպտոսի հեղափոխոխական
իրադարձությունների թոհուբոհում:
«Մեզանից բացի ոչ մի մահմեդական պետություն, ոչ մի արաբական պետություն, ոչ մի եվրոպական երկիր չընտրեց այդչափ բացասական ճանապարհ, որքան մենք Եգիպտոսի հարցում: Ահա թե ինչու մեր դեսպանին վտարեցին այնտեղից»,- նշում է հոդվածագիրը:
Պաշտոնական Անկարայի սխալ գործելաոճի հետևանքով ստացվել է այնպես, որ տարածաշրջանում Թուրքիան արտակարգ և լիազոր դեսպաններ չունի արդեն 4 երկրում` Հայաստանում, Իսրայելում, Սիրիայում և Եգիպտոսում: Չալըշքանի բնորոշմամբ` այդ իրավիճակը, բնականաբար, չի կարող օգուտ բերել ոչ տարածաշրջանին, ոչ Թուրքիային, ոչ էլ նշյալ երկրներին:
«Ախր, դիվանագիտության մեջ հաջող ցուցանիշներ պահպանելու համար, դիվանագիտականակ հարաբերություններ են նախ անհրաժեշտ»:
Վերլուծաբանը համեմատության համար նկատել է տալիս, թե տարածաշրջանում Թուրքիայի մրցակից Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) դիվանագիտական ինչպիսի լուրջ հաջողությունների է հասնում. իր վրայից հանել է տվել ամսական 1մլրդ դոլարի բռնարգելքը (էմբարգո), հաջող հունով է տանում համագործակցությունը Ռուսաստանի հետ, ստորագրում է քիմիական զենքի վերաբերյալ պայմանագիր Սիրիայի հետ:
«Մշակութային կապերի, տնտեսական հզորության և զարգացման ներուժի տեսանկյունից առաջնակարգ երկրի դիրքում գտնվող Թուրքիան դանդաղորեն հայտնվում է «գործազուրկ մարդու» կարգավիճակում: Ձեթը կա, յուղը կա, հալվան կա, նա դեռ կանգնել հարցում է, թե ինչ էր այդ քաղրավենիքի անունը:
Ասեմ` արաբերենում և թուրքերենում էլ նույնն է` հալվա: Բաղադրատոմսն էլ շատ պարզ
է: Իսկ դիվանագիտության մեջ դրա անունը «քաղցր լեզու» է և «շրջահայացություն»,-
եզրափակում է հոդվածագիրը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |