• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 22:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:25, 26 Նոյեմբեր 2013

Նա կարող է լինել Դիարբեքիրի պետական նվագախմբի առաջին հայը

Նա կարող է լինել Դիարբեքիրի պետական նվագախմբի առաջին հայը

Ուդի վարպետ  Երվանդ Բոստանջըն, ով 21 տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո վերադարձել է հայրենիք՝ Դիարբեքիր (պատմական Աղձնիք),  դիմել է  Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարություն Դիարբեքիրի դասական թուրքական երաժշտության պետական նվագախմբի կազմում ընդգրկվելու համար:

Նախարարության կողմից սահմանված քննությունը հանձնելու դեպքում Բոստանջըն Դիարբեքիրի պետական նվագախմբում կլինի առաջին հայը: Այժմ Բոստանջըն, որպես հրավիրյալ երաժիշտ  ամսական 800 թուրքական լիրա աշխատավարձ է ստանում:

Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը հայտնում է, որ  Դիարբեքիրում Բոստանջըն ֆինանսական դժվարություններ է ունեցել, ինչը հաստատել է նաև արվեստագետը: Նա հայտնել է, որ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո առաջին գործը Դիարբեքիրի նվագախմբում ընդգրկվելու համար  մշակույթի նախարարությանը դիմելն է եղել:

«Առաջին քննությունը հանձնելուց հետո  սեպտմեբերին ընդունվեցի որպես հրավիրյալ արվեստագետ: Մինչդեռ ԱՄՆ-ում ամսական 4 հազար դոլար էի վաստակում: Իսկ այստեղ ստանում եմ 800 լիրա, որով (մոտ 400 դոլար-խմբ.) անհնար է գոյատևել: Առաջին տունը, որը վարձակալել էի, ստիպված եղա թողնել, քանի որ չէի կարողանում  վարձը ժամանակին վճարել: Այժմ մեկ այլ տուն եմ վարձակալել: Բջջային հեռախոսս արգելափակվել է 90 լիրա պարտքի պատճառով: Հին ընկերներիս օգնությամբ փորձում եմ գոյությունս պահպանել: Պարտքեր էլ ունեմ»,- ասել է Բոստանջըն՝ հույս հայտելով, սակայն, որ ամսի 27-ին կհանձնի նախարարության կողմից սահմանված քննությունը և աշխատանքի կանցնի Դիարբեքիրի նվագախմբում:

Բոստանջըն նշել է նաև, որ երջանիկ կլինի նվագախմբում լինել առաջին հայը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում համացանցից օգտվում է բնակչության 90.9%-ը
15:32, 27 օգոս
Թուրքիայում համացանցից օգտվում է բնակչության 90.9%-ը

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ ամենից շատ օգտագործվող սոցցանցը Whatsapp-ն է:

Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա
15:12, 27 օգոս
Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

Թուրքիան ընդգրկված չէ աշխարհի զբոսաշրջային տնտեսությունների լավագույն 10-յակում
11:14, 27 օգոս
Թուրքիան ընդգրկված չէ աշխարհի զբոսաշրջային տնտեսությունների լավագույն 10-յակում

Զբոսաշրջության եւ ճանապարհորդության համաշխարհային խորհուրդը (WTTC) հրապարակել է 2024-ի համաշխարհային զբոսաշրջության ոլորտում ամենաբարձր եկամուտներ ունեցող երկրների ցանկը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը
Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը

Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:

Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»
Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»

Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:

Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը կկառուցի թուրքական «Kalyon» հոլդինգը
Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը կկառուցի թուրքական «Kalyon» հոլդինգը

Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։

Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում
Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Ըստ իսրայելական մամուլի՝ Էրդողանը  ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը
Ըստ իսրայելական մամուլի՝ Էրդողանը ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը

Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}