Քաղաքական08:40, 23 Նոյեմբեր 2013
Haber10. Հայ-թուրքական սահմանի բացման հարցը գարնանը կգա օրակարգ

Թուրքիան գործողությունների է անցել` կովկասյան տարածաշրջանում խաղաղություն
հաստատելու: Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավուօղլուն մեկնելու է Երևան: Այս
մասին հայտնում է թուրքական «Հաբեր10» լրատվական կայքը` նշելով, որ Հայոց
ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիան ձեռնամուխ է եղել Կովկասում
խաղաղություն հաստատելու գործին:
Լրատվամիջոցը նկատել է տալիս, որ Դավութօղլուի հղած ուղերձներից ուրվագծվող սցենարի համաձայն` Հայաստանն Ադրբեջանին եթե հանձնի Ղարաբաղի հարակից շրջաններից երկուսը, դա կգոհացնի Ադրբեջանին և իրական հող կստեղծվի հայ-թուրքական սահմանի բացման համար:
«Գարունը դրական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա: Սահմանի բացման հարցը կգա օրակարգ: Սահմանի բացումը տնտեսական ճգնաժամ ապրող Հայաստանի տնտեությանը վերակենդանացնող շունչ կհաղորդի: Դուրս յգա, որ հայկական պնդումների (Հայոց ցեղասպանություն - խմբ.) 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիան հաջող դիվանագիտական գրոհ արած կլինի և Սփյուռքի` Թուրքիայի դեմ ուղղված աշխատանքները հօդս կցնդեն: Սպասվում է, որ դեկտեմբերի 12-ին Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության ժողովին մասնակցելու համար Դավուօղլուն կմեկնի Երևան»,- գրում է «Հաբեր 10»-ը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |