• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային11:52, 22 Նոյեմբեր 2013

ԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներ կիրառել թուրքական ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներ կիրառել թուրքական ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել այն թուրքական ընկերությունների նկատմամբ, որոնք կմասնակցեն Թուրքիային ՀՕՊ համակարգեր մատակարարելու համար ընտրված չինական ընկերության հետ իրականացվելիք նախագծին: Թուրքական «Հաբեր թուրք» լրատվականի հաղորդմամբ՝ ամերիկյան մի բարձրաստիճան դիվանագետ հայտարարել է, որ եթե վերջնական արդյունքում Անկարան 3,44 մլրդ արժողությամբ նախագծի համար նախապատվությունը տա չինական «CPMIEC» ընկերությանը, ապա նշյալ ընկերության հետ առնչություն ունենալ պատրաստվող տեղական ընկերությունների համար դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

«Defense News» հանդեսին հարցազրույց տված ամերիկացի դիվանագետը նշել է, որ  թուրքական ընկերությունների՝ չինական ընկերության հետ համագործակցելու դեպքում, նշյալ ընկերություններին այլևս որևէ ամերիկյան տեխնիկա չի վաճառվի:

Նշենք, որ սեպտեմբերին Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ մեծ հեռավորության ՀՕՊ համակարգի մրցույթի արդյունքներով որոշում էր կայացվել ձեռք բերել Չինաստանը ներկայացնող China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերության հեռահար հակաօդային պաշտպանության համակարգերը: ՆԱՏՕ-ն և ԱՄՆը բազմիցս արտահայտել են իրենց անհանգստությունը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի՝ ՀՕՊ համակարգեր գնելու հարցում Չինաստանին նախապատվություն տալու համար:

ԱՄՆ պետքարտուղարությունը նախորդ տարվա փետրվարին հայտարարել էր «CPMIEC»-ի նկատմամբ իր կողմից իրականցվելիք պատժամիջոցների մասին:

Ermenihaber.am 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}