Քաղաքական11:57, 22 Նոյեմբեր 2013
Times: Էրդողանը պետք է սովորի քիթը չխոթել ուրշների գործերի մեջ

Վերջերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ էր արտահայտվել ուսանողական հանրակացարաններում տղաների և աղջիկների միասին ապրելուն և խոստացել էր առանձնացնել դրանք՝ ստեղծելով իգական ու արական սեռերի համար նախատեսված առանձին հանրակացարաններ:
Անգլիական «Times»-ը քննադատել է Էրդողանի այս
հայտարարությունը` գրելով, որ Էրդողանը ամեն տեղ խոթում է քիթը:
Թերթը գրում է, որ չնայած նրան, որ
հանրակացարաններում տղաների ու աղջիկների համատեղ կեցությունը դեռևս օրենքով չի սահմանափակում,
այնուամենայնիվ էրդողանի հայտարարությունից հետո ոստիկանության աշխատակիցները տարբեր
պատվակներով մտնում են ուսանողների տներ ու խուզարկում դրանք: Թերթը գրում է, որ Էրդողանը
պետք է սովորի ուրշների գործերին չխառնվել և թույլ տալ, որ ամեն ոք իր աշխարհայացքին համաձայն ապրի:
«Էրդողանի իսլամիզմը
Թուրքիայում արդեն ազդում է ոչ միայն հանրային կյանքի վրա, այլև սողոսկում է նաև Թուրքիայի
քաղաքացիների անձնական կյանք: Էրդողանի
իշխանության օրոք երկիրը աշխարհիկությունից անհանգստացնող չափով սկսել է հեռանալ: Էրդողանը
Թուրքիայի ապագան ոչ թե Եվրոպայում, այլ Միջին Արևելքում է տեսնում, սակայն Թուրքիայի`
Միջին Արելքի երկիր լինելու գաղափարը անհագստացնող է, և եթե դա իրականանա ապա աղետ
կլինի»,- գրում է թերթը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |