Քաղաքական08:55, 22 Նոյեմբեր 2013
Milliyet.Անկարան Հայաստանի հետ սահմանի բացման ազդակներ է տալիս

Թուրքական լրատվամիջոցները
շարունակում են օրակարգում պահել հայ-թուրքական թեման, որը հիմնականում կապում են Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունների
հետ՝ մեջբերելով Դավութօղլուի խոսքերը. «Հայաստանը
Ղարաբաղի հարակից շրջաններից հրաժարվելու պարագայում,
Թուրքիան հայ-ադրբեջանական գործընթացին զուգահեռ կարող է բացել հայ-թուրքական սահմանը»:
Այս անգամ թեմային անդրադարձել է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը, ըստ որի, Ադրբեջանի և Հայաստանի
միջև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում համաձայնության հասնելուց հետո, Անկարան
Երևանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը արագացնելու համար գործի
է անցել: Այսպիսով՝ Անկարան Հայաստանի հետ սահմանի հնարավոր բացման վերաբերյալ ազդակներ
է հաղորդում: իսկ սահմանի բացումն էլ կախված է Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններից:
Պարբերականը, ներկայացնելով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Վիեննայի հանդիպումից առաջ թուրքականի
կողմի հանդիպումները (Ալիևի այցը, Դավութօղլուի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի
հետ), նշում է, որ Ալիև-Սարգսյան հանդիպման
ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել 2013 թվականի վերջում տարածաշրջանում աշխատանքներ
սկսելու վերաբերյալ: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի արգործնախարարները դեկտեմբերի 5-6-ին հանդիպելու են Կիևում՝ հիմնախնդրի
կարգավորման հարցում մտքեր փոխանակելու համար:
Նշվում է, որ Անկարան պատրաստ է Հայաստանի հետ կարգավորման գործընթացին, որը ներառում է նաև սահմանների բացումը:
Անկարան այս գործընթացի առաջխաղացման ընթացքում շարունակելու է Ադրբեջանի հետ համաձայնեցված քաղաքականություն վարել:
Թերթը հայտնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն ղարաբաղյան հարցը բարձրացնելու
է նաև Ռուսաստանում, ուր մեկնելու է վարչապետ Էրդողանի հետ միասին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |