Քաղաքական09:27, 21 Նոյեմբեր 2013
Քըլըչդարօղլուն աջակցություն է հայտնել արվամոլներին, լեսբուհիներին և տրանսվիստիտներին

Թուրքիայի
ընդդիմադիր առաջնորդ «Ժողովրդահանրա- պետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ղեկավար Քեմալ
Քըլըչդարօղլուն Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի իր աշխատասենյակում ընդունել է Թուրքիայի
«լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուլաներ, տրանսվիստիտներ» (ԼԳԲՏ) կազմակերպության
ներկայացուցիչներին և խոստացել է տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ
լայն աջակցություն ցուցաբերել: Այդ մասին հայտնում է թուրքական «հաբեր» լրատվական
կայքը:
Ստամբուլի շրջանից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մելդա Օնուրի ուղեկցությամբ տեղի է ունեցել Քըլըչդարօղլուի և սեռական փոքրամասնություների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է սեռական փոքրամասնությունների դերը Գեզի զբոսայգու իրադարձություններում, ինչպես նաև անդրադարձ է եղել ԺՀԿ-ի օրակարգին: ԼԳԲՏ-ի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել զբաղվել քաղաքականությամբ` նշելով, որ ժողովրդահանրապետականներն իրենց ոգևորում են: Քըլըչդարօղլուն իր հերթին նշել է, որ իրենք զգացված են ԼԳՄՏ-ի ներկայացուցիչների՝ Գեզի զբոսայգու իրադարձություններում ունեցած առաջնորդող դերից, ինչպես նաև միշտ հետևում են նրանց աշխատանքներին:
Ընդդիմադիր առաջնորդը ԼԳԲՏ-ի ներկայացուցիչներին խորհուրդ է տվել ընտրություններին առաջադրել սոցիալ-դեմոկրատական սկզբունքներին տեր որևէ թեկնածու: Քըլըչդարօղլուն, հարցը դիտարկելով որպես ԼԳԲՏ-ի և մարդու իրավունքների խնդիր, հայտնել է, որ ԺՀԿ-ն կանի իրենից կախված ամեն հնարավոր բան՝ աջակցելու սեռական փոքրամասնություններին: Նշվում է, որ Ստամբուլի Շիշլի և Բեշիքթաշ համայնքների, ինչպես նաև Ադանայի և Մերսինի քաղաքային կառավարման խորհուրդների անդամ դառնալու ցանկություն են հայտել սեռական փոքրասնությունների 4 ներկայացուցիչներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |