• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Օգոստոս, 2025
Ուրբաթ 02:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:40, 21 Նոյեմբեր 2013

Դավութօղլու. «Երևանի հրավերը պետք չէ ներկայացնել որպես հատուկ գործընթաց»

Դավութօղլու. «Երևանի հրավերը պետք չէ ներկայացնել որպես հատուկ գործընթաց»

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր պաշտոնակից Ուիլյամ Հեյգի հետ: Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Դավութօղլուն պատասխանել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցերին:

Նա մասնավորապես նշել է, որ Երևանում կայանալիք  «Սևծովյան տնտեսական համագործակցության» (ՍԾՏՀ) վեհաժողովին մասնակցության հրավերը սովորական երևույթ է, քանի որ ՍԾՏՀ-ի ժողովները կազմակերպվում են տվյալ ժամանակահատվածում նախագահությունը ստանձնած երկրում:

«Սա բազմակողմանի հավաք է, և բոլոր կողմերը հրավիրված են: Այն պետք չէ ներկայացնել որպես հատուկ, ուշագրավ գործընթաց: Ինչ վերաբերում է հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա Ադրբեջանի նախագահը Թուրքիայում էր և,  ինչպես միշտ, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման, ինչպես նաև Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի միջև հարաբերությունների վերաբերյալ համապարփակ խորհրդակցություններ անցկացրեցինք: Մենք բոլորս ցանկանում ենք,  որ գործընթացի արագացմանն ուղղված քայլ կատարվի»,- ըստ թուրքական «Զաման» օրաթերթի` ասել է Դավութօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է նաև, որ Սարգսյան-Ալիև հանդիպման օրը Ղարաբաղի հարցի շուրջ քննարկումներ է  ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Ըստ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոսկովյան այցի շրջանակներում Ղարաբաղի հարցը կքննարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Մենք ցանկանում եք, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն: Նաև ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած խնդիրների խաղաղ լուծման միջոցով կայուն խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում: Այս ամենի համար կանենք անհրաժեշտ ամեն բան»,- ընդգծել է Դավութօղլուն:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում
17:00, 21 օգոս
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
16:07, 21 օգոս
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը
11:31, 21 օգոս
Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}