Քաղաքական08:10, 20 Նոյեմբեր 2013
Դավութօղլուն պարզաբանել է իր վաշինգտոնյան ելույթի որոշ կողմերը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի` Վաշինգտոնի
«Բրուքինգս» վերլուծական կենտրոնում ունեցած ելույթը ոչ միանշանակ է ընդունվել
Թուրքիայում: Մասնավորապես Գեզիի հայտնի իրադարձությունների վերաբերյալ նրա
հնչեցրած որոշ արտահայտություններ տարընկալումների տեղիք է տվել:
Նախարարը Twitter միկրոբլոգի իր էջում գրառում է կատարել այդ մասին` փորձելով պարզաբանում մտցնել իր ասածների մեջ: Այն, որ ինքը հպարտանում է Գեզիի իրադարձություններով, ըստ Դավութօղլուի, թյուրիմացություն է, և ինքը նման արտահայտություն չի արել:
«Գեզիի իրադարձությունների վերաբերյալ նախկինում ինչ ասել եմ Թուրքիայում և արտերկրում, նույնը կրկնել եմ Վաշինգտոնում: Ես հպարտ եմ ոչ թե Գեզիի իրադարձություններով, այլ այն բանով, որ այդ հարցում մեր երկիրը դրսևորել է եվրոպական չափանիշներին համապատասխան կեցվածք: Թող ոչ ոք չփորձի իմ խոսքերից բոլորովին այլ բան բխեցնել»,- գրել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |