• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային14:04, 19 Նոյեմբեր 2013

Դավութօղլուն փորձելու է հարթել թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը

Դավութօղլուն փորձելու է հարթել թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը

Վերջին ամիսներն թուրք-ամերիկյան հարաբերություններում նկատված լարվածության ֆոնին երկու կարևոր նշանակության պատվիրակություններ են մեկնում ԱՄՆ մայրաքաղաք: Նման դիտարկում է արել թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավուօղլուի երկօրյա պաշտոնական այցը Միացյալ Նահանգեր արդեն մեկնարկել է, իսկ մինչև նոյեմբերի վերջ էլ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն է մեկնելու ԱՄՆ:

Պարբերականը նկատել է տալիս, որ Դավութօլղուի և Քըլըչդարօղլուի ամերիկյան այցի օրակարգի որոշ ընդհանրություններ կան: Օրինակ` երկուսն էլ ելույթ են ունենալու աշխարհում ամենահեղինակավոր վերլուծական կենտրոն ճանաչված «Բրուքինգս» ինստիտուտում:

Դավութօղլուն հանդիպումներ է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի, պաշտպանության նախարարի, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ:

Նշվում է, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում սառեցում, ապա նաև լարվածություն նկատվեց ամռան սկզբին Գեզիի իրադարձություններից հետո, երբ  հակակառավարական ցույցերի հուժկու ալիքը թուրքական իշխանությունները բիրտ ուժի գործադրմամբ ճնշեցին: Երկու երկրների միջև որոշակի անհամաձայնություն կա նաև Սիրիայի հարցում: Իսկ երբ վերջերս հակաօդային պաշտպանության համակարգերի (ՀՕՊ) հայտարարված պետմրցույթում Թուրքիան նախապատվությունը տվեց չինացիների հետ ռազմատեխնիկական համագործակցությանը, էլ ավելի խորացավ ճգնաժամը հարաբերություններում:

«Այժմ Դավութօղլուն վաշինգտոնյան իր պաշտոնական հանդիպումներում պետք է փորձի հարթել երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները»,- գրում է «Միլլիյեթ»-ը

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}