Քաղաքական09:12, 18 Նոյեմբեր 2013
Անկարայի 2014-ի ճանապարհային քարտեզում նախատեսվում է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները

Թուրքիայի կառավարությունը մշակում է քաղաքական ռազմավարության պլան, որը
նպատակ ունի դրական լուծման բերել «ձախողված» գնահատականով հայտնի արտաքին
քաղաքական 5 կարևորագույն խնդիր: Այլ կերպ ասած` «Զրո խնդիր հարևանների հետ»
ռազմավարությունը մտնում է նոր փուլ:
Ըստ թուրքական «Աքշամ» օրաթերթի` իշխանությունները նախատեսում են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, վերականգնել հարաբերություններն Իսրայելի հետ: Աղբյուրի համաձայն` 2014 թվականին տարածաշրջանային քաղաքականությունում Անկարայի ճանապարհային քարտեզը լինելու է հետևյալը:
1. Հայաստանի հետ հարաբերություններ
Ծրագրվում է բնականոնացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Մասնավորապես
քննարկվում է Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջաններից 2-ը Հայաստանին թողնելու,
Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցանաքային կապի հնարավորություն ստեղծելու և
հայ-թուրքական սահմանի Ալիջանի անցակետը բացելու տարբերակը:
2. Կիպրոսում հանրաքվե
Եվրամիությանն անդամակցելու գործում առանցքային դեր ունեցող կիպրական հարցը լուծել
2014 թվականի ընթացքում կայանալիք հանրաքվեի ճանապարհով և հասնել թուրք-հունական
համերաշխության:
3. Իրաքի հետ նոր շրջան
Իրար հետևից շարունակվող փոխայցերը 2014-ին հասնելու են գագաթնակետին:
Սպասվում է Իրաքի վարչապետ Նուրի Էլ Մալիքիի այցը Անկարա, տեղի է ունենալու
Թուրքիա-Իրաք բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստ: Էրդողանն ու Էլ Մալիքին
բազմաթիվ պայմանագրեր են ստորագրելու` սկսած էներգետիկ հարցերից մինչև
տրանսպորտային խնդիրներ:
4. Իսրայելի հետ ճգնաժամ
2014-ին փորձ է արվելու բանակցությունների միջոցով արդյունքի հասնել Մավի
Մարմարա նավի վրա իսրայելցի հատուկ ջոկատայինների գրոհի հետևանքով սպանված
Թուրքիայի քաղաքացիների հարազատներին փոխհատուցում վճարելու հարցում:
5. Սիրիայի ընտրություններ
Սիրիայի հարցում վճռական կլինի նոյեմբերի 23-ին Ժնևում կայանալիք համաժողովը:
Լուծման ձևերից մեկը այդ երկրում 2014-ին ընտրություններ անկցացնելն է: Թուրքիան
իր անհամաձայնությունը կհայտնի, որ այդ ընտրություններին մասանկցի Բաշար Ասադը:
Այդ իմաստով 2014-ը որակական փոփոխություն կբերի սիրիական հարցում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |