• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 04:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:43, 18 Նոյեմբեր 2013

Նևզաթ Օնարան. Թուրքիայի օլիգարխների կապիտալի հիմքը հայերից ու հույներից խլված ունեցվածքն է

Նևզաթ Օնարան. Թուրքիայի օլիգարխների կապիտալի հիմքը հայերից ու հույներից խլված ունեցվածքն է

Թուրքիայում հրապարակվել է լրագրող Նևզաթ Օնարանի՝ Օսմանյան  և հանրապետական Թուրքիայում հայկական և հունական ունեցվածքը թուրքականացման մասին պատմող երկհարտորյակը:

Առաջին հատորում տեղ են գտել հեղինակի ուսումնասիրությունները, որոնք վերաբերում են Օսմանյան կայսրության մայրամուտին (1914-1919) հայերի և հույների ունեցվածքի պետականացմանը:

Երկրորդ հատորում  ուսումնասիրության առարկան քննության է առնվում 1920-1930-ական թվականների կտրվածքով, որն ընդգրկում է նաև հանրապետակն Թուրքիայի  հիմնադրման տարիները (Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվել է 1923 թ.-խմբ.):
Օնարանը գրքում ներկայացնում է, որ  Օսմանյան կայսրության վերջին և հանրապետության առաջին տարիներին մուսուլման թուրքերի կապիտալը ձևավորվել է պետության օգնությամբ:

Գրքը գրելիս հեղինակն ուսումնասիրել է Թուրքիայի կառավարության օսմանյան և հանրապետական, ինչպես նաև հայկական «Ակոս» շաբաթաթերթի արխիվները՝ ծանոթանալով տնտեսական քաղաքականության պաշտոնական աղբյուր հանդիսացող օրենքներին և որոշումներին և դրանց վերաբերյալ մեջլիսում տեղի ունեցած քննարկումների փաստաթղթերին:
Ընթերցողին, որպես ուղղակի փաստեր ներկայացվում են ինչպես Օսմանյան մեջլիսում, այնպես էլ հանրապետական խորհրդարանում քննարկումների մասին փաստաթղթեր:

Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը առանձնացրել է Օնարանի երկհատոր ուսումնասիրության առարկա դարձած մի շարք խնդիրներ, որոնք ներկայացվում են ստորև.

• «1915 թվականից հետո  պատերազմի քող տակ աքսորի քաղաքականության հետևանքով «զոհ» դարձավ կայսրության 18,5 միլիոն բնակչությունից 3,5 միլիոնը, այսինքն՝ 20 տոկոսը »:
• Օսմանյան կայսրությունում ոչ մուսուլմանների և ոչ թուրքերի  կյանքը վտանգվեց 1915 թվականի մայիսի 27-ի «Տեղահանության  մասին» օրենքով, իսկ սեփականությունը՝ 1915 սեպտեմբերի 26-ի «Ունեցվածքի օտարման մասին» օրենքով:
•  Ինչպես նախազգուշացրել էր «Իթթիհաթ վե թերաքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցության առաջնորդներից Ահմեթ Ռիզան,  «Ունեցվածքի օտարման մասին» օրենքով թալանելու էին հայկական ուեցվածքը: Նույն ճակատագրին էր արաժանանլու նաև հունական կապիտալը:
• Պարզվել է, որ չնայած քողարկված քաղաքականությանը, գործել են 42 օտարման և ևս 33 հանձնախմբեր, որոնք զբաղվել են լքված ունեցվածքի հարցերով:
•  Օտարման հանձնաժողովի  աքսորի գրանցամատյանները, որտեղ գրի են առնված թալանի վերաբերյալ գրառումներ, գտնվում են Արդարադատության նախարարությունում:
• Աղթամար կզին, Չանաքայիի դղյակը, Էրզրումի կոնգրեսի շենքը, Հեյբելիադայում ռազմածովային դպրոցի շենքը, Դիվան հյուրանոցի տարածքը ընդամենի մի քանի օրինակներ են լքված ունեցվածքից:
• Պետության կողմից առգրավված ունեցվածքի բաժանումից, վաճառքից գոյացած գումարը փոխանցվեց պետական բյուջե:
• Հայերի ունեցվածքի մի մասն էլ որպես «արյան գին» տրվել է այն  իթիհադականներին, որոնք հայտնի էին որպես Հայոց ցեղասպանության հանցագործներ և սպանվել էին կամ երկրից դուրս, կամ էլ մահապատժի էին ենթարկվել հենց Թուրքիայում:
• 1920-ականների վերջերին  բաժանված կամ վաճառված տները, դաշտերը, այգիները, գործարանները կամ հողատարածքները  գրանցվեցին նոր տերերի անուններով և համապատասխան սեփականության վկայականներ տրվեցին:
•  Եթե հաշվի առնենք, որ 1927  թվականի մարդահամարի տվյալներով ոչ մուսուլմանների քանակը կազմել է 3 տոկոս, ապա  այդ թիվը   այժմյան 75 միլիոնանոց Թուրքիայում պետք է լիներ 2 միլիոն: Մինչդեռ այսօր 100 հազար ոչ մուսուլմանների մասին է խոսվում, ինչը  ցույց է տալիս, թե ինչ աստիճանի ոչնչացում է տեղի ունեցել:
• Պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել,  սեփականության վկայական տրամադրող կառույցը և կադաստրը, հիմնադրամների գլխավոր վարչությունը, նահանգային կառույցները, պետական գանձարանը, Ֆինանսների նախարարությունը, «Զիրաաթ» բանկը և Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը պետք է բացեն իրենց արխիվները:
• 1930-ականներին պետության  շնորհիվ երևան եկած մուսուլման-թուրք կապիտալիստները այսօրվա  օլիգարխներն են»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում համացանցից օգտվում է բնակչության 90.9%-ը
15:32, 27 օգոս
Թուրքիայում համացանցից օգտվում է բնակչության 90.9%-ը

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ ամենից շատ օգտագործվող սոցցանցը Whatsapp-ն է:

Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա
15:12, 27 օգոս
Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

Թուրքիան ընդգրկված չէ աշխարհի զբոսաշրջային տնտեսությունների լավագույն 10-յակում
11:14, 27 օգոս
Թուրքիան ընդգրկված չէ աշխարհի զբոսաշրջային տնտեսությունների լավագույն 10-յակում

Զբոսաշրջության եւ ճանապարհորդության համաշխարհային խորհուրդը (WTTC) հրապարակել է 2024-ի համաշխարհային զբոսաշրջության ոլորտում ամենաբարձր եկամուտներ ունեցող երկրների ցանկը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը
Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը

Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:

Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»
Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»

Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:

Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում
Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Ըստ իսրայելական մամուլի՝ Էրդողանը  ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը
Ըստ իսրայելական մամուլի՝ Էրդողանը ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը

Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։

Թուրք պատգամավոր. «Թուրքիա-Հայաստան սահմանի բացումն անհետաձգելի անհրաժեշտություն է»
Թուրք պատգամավոր. «Թուրքիա-Հայաստան սահմանի բացումն անհետաձգելի անհրաժեշտություն է»

Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}