• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Օգոստոս, 2025
Ուրբաթ 04:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:23, 16 Նոյեմբեր 2013

Թուրքիայի կառավարությունն ու լոբբիստական ուժերը պատրաստվում են 2015-ին

Թուրքիայի կառավարությունն ու  լոբբիստական ուժերը պատրաստվում են 2015-ին

Լրագրող Ույգար Գյուլթեքինը հայտնում է, որ Թուրքիայի կառավարությունը և արտգործնախարարությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ  միջազգային հարթակներում նախաձեռնությունները կփորձի կասեցնել` օգտագործելով իր լոբբինգը, դիվանագիտությունը և տնտեսական հզորությունը: Այժմ այդ կառույցներում  նշյալ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Թուրքական «T24» լրատվական կայքը հայտնում է, որ Գյուլթեքինն  «Ակոս» շաբաթաթերթի  նոյեմբերի 15-ի համարում հրապարակված «Թուրքիան պատրաստվում է 2015-ի համար» վերնագրով հոդվածում  հիշեցրել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնական Բյուլենթ Արընչի խոսքերը. «Հայոց ցեղասպանության 100 ամյակի ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում: Այստեղ կկազմակերպվեն գիտաժողովներ, գրքերի հրապարակումներ տեղի կունենան: Այլ բնագավառներում նույնպես աշխատանքներ են տարվում, որոնք ամբողջ աշխարհում տարբեր երկների վրա հանրային դիվանագիտության տեսանկյունից մեծ ազդեցություն կունենան: Կառավարությանը կից գործում է մի կառույցը, որը միայն այս հարցով է զբաղվում»:

Գյուլթեքինը, գրելով, որ կառավարության գործելաոճը նախորդ տաիների համեմատ առանձնապես չի տարբերվելու, նշել է այն ոլորտները, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

««Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP) 

Թուրքիայի կառավարություն 2015 թվականին ընդառաջ աշխատանքները ղեկավարելու է իշխող ԱԶԿ պատգամավոր պրոֆեսեր Սեյիթ Սերթչելիքը, ով Հայկական հարցի ուսունասիրությամբ է զբաղվում: 
Այս տարվա ընթացքում Թուքիայի ազգային մեծ ժողով  նախագահի օգնական Մեհմեթ Սաղլամը, ԱԶԿ պատգամավոր Սեյիէ Էրչելիքը, ԱՇԿ պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն, ԺՀԿ փոխնախագահ Ֆարուկ Լողօղլուն խորհրդարանում  ժողովրներ են անցկացրել և 2015-ին ընդառաջ շրջադարձային աշխատանքներ են կատարել:
Սեյիթ Էրչելիքը, պատասխանելով «Ակոսի» հարցերին, հայտնել է, որ  խորհրդարանում ստեղծված խումբը 2-3 հանդիպումից բացի այլ աշխատանքներ չի իրականացրել, իսկ այդ հանդիպումներն էլ կրել են զուտ մտքերի փոխանակման բնույթ: Նա նշել է, որ մամուլում սխալ են ներկայացվել այդ աշխատանքները, և ստեղծված խուբը  որևէ հատուկ պատականություն չունի: ԱԶԿ-ում նույնպես թեմայի վերաբերյալ հատուկ աշխատանքներ չեն տարվում:
  
Թուրքական պատմագիտական ընկերություն

Ստեղծված  ռազմավարության շրջանակներում այս կազմակերպությանը Հայոց ցեղասպանության ժխտման հարցում հատուկ պարտականություն է դրված: Ընկերությունը այդ նպատակով մեծածավալ «Թուրք-հայկական հարաբերությունների ժողովածու» է պատրաստում:
Թուրքական պատմագիտական ընկերությունը 2014 թվականին ընթացքում կազմակերպելու է 14 կոնֆերանս, որոնց միջոցով կփորձի թուրք հասարակությանը ներկայացնել ցեղասպանության վերբերյալ պետական թեզերը: Կատարելիք աշխատանքների համար կազմակերպության բյուջեի համար նախատեսվում է տրամադրել 8մլն 239 հազար  թուրքական լիրա:

Թուրքիայի Արտաքին գործերի  նախարարություն

Արտգործնախարարությունը 2015-ին ընդառաջ սկսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված նոր դիվանագիտական նախաձեռնության նշաններ ցույց տալ: Անցած ամիս արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Շվեյցարիա էր այցելել և այդ հարցում միջնորդություն  խնդրել:  Կուլիսներում խոսակցություններ կան այն մասին, որ Շվեյցարիան համաձայնել է  Հայաստանի և Թուրքիայի միջև անձայն միջնորդությամբ հանդես գալ: 

Արտգործնախարարության աղբյուրները հայտնում են, որ եթե Հայաստանը Ղարաբաղի 7 շրջաններից 5-ը Ադրբեջանին հանձնելու պատասխանատվություն ստանձնի, և  այդ գործընթացին առնչվող ժամանակացույցը հստակեցվի, ապա Թուրքիան պատրաստ է դրան զուգընթաց սահմանը բացել: Տեղեկացվում է, որ Ադրբեջանը ընդունել է այս միտքը, իսկ Հայաստանը 5 շրջաններից հրաժարվելու դիմաց Ղարաբաղի ապագա կարգավիճակի  հարցում իրավական երաշխիքներ է պահանջել: Խնդրի լուծման հանգույցը հենց այդ կետում է գտնվում: Պարզ է, որ Թուրքիան հանդես չի գա այնպիսի նախաձեռնությամբ, որին իր համաձայնությունը չի տա Ադբեջանը, սակայն Թուրքիան կփորձի հանգույցը բացել Հայաստանի՝ 5 շրջանները հանձնելու պարտականություն ստանձնելու ճանապարհով:

Ռուսաստանի հետ համագործակցության  ուղիների փնտրտուքներ

Կուլիսներում շրջանառվող լուրերից է նաև, որ 2015 թվակականին ընդառաջ կատարվող պատրաստությունների շրջանակներում Թուրքիան փորձում է Ռուսաստանի հետ ավելի ակտիվ համագործակցություն ուղիները փնտրել, քանի որ Հայաստանը Թուրքիայի նկատմամբ ունեցած անվստահությունը պետք է հաղթահարի և դա կարող է անել միայն Ռուսաստանի միջոցով: Նշվում է, որ Ռուսաստանի ցանկության դեպքում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը նորից օրակարգ կմտնի:

Ակտիվություն հայ-թուրքական սահմանին

Թուրքիա-Հայաստան սահմանին որոշակի ակտիվություն է նկատվում:  Գյուղատնտեսության հարցերով վարչությունը Հայաստանի հետ սահմանակից վարելահողերը շահագործման հանձնելու համար մրցույթ է հայտարարել:  Լուրեր են հայտնվել այն մասին, որ տարիներ շարունակ անգործության մատնված երկաթգիծը վերանորոգվում է, իսկ սահմանային անցակետ տանող ճանապարհները  շրջանային վարչության կողմից մասնակի վերանորոգվում են»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում
17:00, 21 օգոս
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
16:07, 21 օգոս
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը
11:31, 21 օգոս
Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}