Քաղաքական08:02, 16 Նոյեմբեր 2013
Zaman. Անկարան մինչև 2015-ը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ

Վերջերս աշխատանքային այցով Շվեյցարիա մեկնած Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ
Դավութօղլուն այնտեղի պաշտոնատար այրերի հետ հանդիպումների ժամանակ ցանկություն էր
հայտնել, որ Շվեյցարիան միջնորդություն հանդես բերի Հայաստան-Թուրքիա
հարաբերությունների կարգավորման հարցում:
Ըստ թուրքական «Զաման» պարբերականի «Հայաստանին համոզեք հետ քաշվել» վերտառությամբ հրապարակման` Դավութօղլուն իր զրուցակիցներին հետևյալ ուղերձն է հղել. «Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները, կյանքի կոչել արձանագրությունները: Բայց կա պայման. Հայաստանը պետք է սկսի դուրս գալ «Ադրբեջանի գրավյալ տարածքներից»: Համոզեք Հայաստանի ղեկավարությանն անել դա և մենք կբացենք սահմանը: Սպասում ենք ձեր օգնությանը»:
Աղբյուրի պարզաբանմամբ` խոսքը վերաբերել է Լեռնային Ղարաբաղին հարակից այն 7 շրջաններին, որոնք գտնվում են հայկական զորքերի հսկողության տակ:
Շվեյցարացի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ իրենք փորձում են կառուցողական մտքերով ու նոր գաղափարներով լուծում գտնել հարցին:
«Զաման»-ը, վկայակոչելով իր անանուն դիվանագիտական աղբյուրները, նշում է, որ Անկարան ցանկություն ունի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ, մինչև 2015 թվականը կարգավորել հարաբերությունները պաշտոնական Երևանի հետ: Բայց ադրբեջանական գործոնը որպես խանգարող հանգամանք դեռևս մնում է:
Մի թուրք պաշտոնյա, որի անունը չի նշվում, «Զաման»-ին ասել է, որ Թուրքիան սահմանը փակել է ոչ թե Ղարաբաղի, այլ հարակից շրջանների պատճառով: Ըստ նրա` Հայաստանը կարող է այդ 7 շրջաններից 5-ը վերադարձնել: Այդ դեպքում ադրբեջանական իշխանությունները դեմ չեն լինի հայ-թուրքական սահմանի բացմանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |