Քաղաքական13:31, 13 Նոյեմբեր 2013
Թուրքիան և Ադրբեջանը մի շարք պայմանագրեր են ստորագրել

Նոյեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի ղեկավարի պաշտոնին վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Ինչպես տեղեկացվեց
երեկ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:
Նոյեմբերի 13-ին արդեն Ադրբեջանի նորընտիր նախագահին կառավարության շենքում
ընդունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Ալիևի և Էրդողանի մասնակցությամբ տեղի է ունեցել Թուրքիա-Ադրբեջան բարձրաստիճան ռազմավարական խորհրդի հերթականը նիստը` որի ավարտից հետո պաշտոնյաները մամուլի ասուլիս են տվել:
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած Թուրքիա-Ադրբեջան բարձրաստիճան ռազմավարական խորհրդի 3-րդ ժողովի ընթացքում երկու երկրների միջև տեխնոլոգիական համագործակցության արձանագրություն է ստորագրվել, ինչպես նաև գիտության, արդյունաբերության և ձեռներեցության ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ուղղված համաձայ- նություն է ձեռք բերվել: Պայմանագրեր են ստորագրվել նաև միջազգային բեռնափոխադրման, անվտանգ համագործակցության և այլ ոլորտների վերաբերյալ:
Պայմանագրերի
ստորագրումից հետո Էրդողանը և Ալիևը ժողովի ադյունքներն ամրագրող համատեղ
փաստաթուղթ են ստոագրել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |