Քաղաքական08:09, 12 Նոյեմբեր 2013
Իլհամ Ալիևն Անկարայում է, Գյուլը նրան շնորհելու է պետական շքանշան

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով Անկարայում է գտնվում Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիևը: Նրան ուղեկցում է տիկինը` Մեհրիբան Ալիևան: Էսենբողա օդանավակայանում
ադրբեջանցի հյուրերին դիմավորել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների
նախարար Թաներ Յըլդըզը:
Երրորդ անգամ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո սա Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական այցն է:
Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ նախատեսվում է Իլհամ Ալիևի հանդիպումը Թուրքիայի նախագահի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սպասվում է, որ Գյուլն ադրբեջանից իր պաշտոնակցին շնորհելու է պետական շքանշան:
Այցի շրջանակներում կազմակերպվելու է Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 3-րդ նիստը` Ալիևի և Էրդողանի նախագահությամբ:
Կողմերը պետք է քննարկեն երկկողմ հարաբերություններին վերաբերող օրակարգային հարցեր և խորհրդակցություն անցկացնեն տարածաշրջանային ու միջազգային մի շարք թեմաների շուրջ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |