Քաղաքական13:42, 12 Նոյեմբեր 2013
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները միմյանց շնորհել են բարձրագույն պետական պարգևներ

Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և
վերջինս տիկնոջը` Մեհրիբան Ալիևային, նախագահական պալատում ընդունել է Թուրքիայի
նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նախագահականում տեղի է ունեցել պետական շքանշանների
փոխադարձ շնորհման արարողություն. Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի պետական շքանշանով է
պարգևատրել Իլհամ Ալիևին, վերջինս էլ «Հեյդար Ալիև»-ի շքանշան է շնորհել իր թուրք
պաշտոնակցին:
Նկատենք, որ այս մասին հայտնող թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի էլեկտրոնային կայքը սխալմամբ նշել է, որ Գյուլը շքանշան է հանձնել Հեյդար Ալիևին, մինչդեռ վերջինս վաղուց արդեն հանգուցյալ է:
Թուրքիայի Հանրապետության «Հարաբերությունների զարգացման մեջ ներդրում ունենալու համար» օտարերկրացիներին տրվող պետական վերոնշյալ շքանշանն առաջին անգամ շնորհվել է Նորվեգիայի թագավոր Հարալդ 5-րդին, Իլհամ Ալիևը դարձել է շքանշանի երկրորդ հասցեատերը:
Հիշեցնենք, որ երրորդ անգամ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո սա Ադրբեջանի նախագահի առաջին պաշտոնական այցն է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |